Հրշեջները մարել են Էջմիածնում բռնկված հրդեհը
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 22-ին, ժամը 09:59-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող արագ սննդի վաճառակետում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:10-ին, մարվել՝ 10:30-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասամբ այրվել են արագ սննդի վաճառակետի առաստաղի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ):