«Ռոմա»-ն հաղթեց «Բոլոնիա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին
ՍպորտԻտալիայի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Բոլոնիա»-ին:
Առաջին խաղակեսում երկու ունեին մի շարք հնարավորություններ գրավելու մրցակցի դարպասը, բայց այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ կեսի մեկնարկին Ալեքսանդր Կոլարովը առաջ մղեց «Ռոմա»-ին: Սակայն 5 րոպե անց՝ 54-րդ րոպեին, «Բոլոնիա»-ն վերակագնեց հաշվի հավասարությունը 11 մետրանոցի շնորհիվ: Աչքի ընկավ Նիկոլա Սանսոնեն: «Ռոմա»-ի ֆուտբոլիստների աջողվեց վերջին ավելացված րոպեին գոլ խփել և հաղթանակ տոնել: Գլխով շեշտակի հարվածով աչքի ընկավ Էդին Ջեկոն:
Հանդիպումն ավարտվեց 1:2՝ հօգուտ «Ռոմա»-ի:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 86-րդ րոպեին:
«Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկանցի «Ատալանտա»-ի հետ սեպտեմբերի 25-ին: