«Արարատ»-ը և «Նոա»-ն հաղթեցին 8-րդ տուրում
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 8-րդ տուրն ավարտվեց «Փյունիկ»-«Նոա», «Լոռի»-«Արարատ» խաղերով:
Վանաձորի «Լոռի»-ն սեփական հարկի տակ հյուրընկալելով «Արարատ»-ին զիջեց 1:4 հաշվով: «Արարատ»-ի կազմում աչքի ընկան Դավիդյանը, Արշակյանը, Կոզլովը և Վեսլենը: «Լոռի»-ի միակ գնդակը հեղինակեց Եուլեն:
«Փյունիկ»-ը Երևանում 1:2 հաշվով պարտվեց «Նոա»-ին: «Փյունիկ»-ից գոլն իր ակտիվում գրանցեց Միրանյանը, իսկ «Նոա»-ից՝ Մայրովիչը և Լավրիչևը:
Առաջնության 9-րդ տուրի խաղերը կկայանան սեպտեմբերի 27, 28, 29, 30-ին: