00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դատախազի տեղակալն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելԳերմանիան Հայաստան կգործուղի բուժաշխատողների խումբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Սեյրան Օհանյանին Կրիր գլխարկ, փրկիր մազեր․ Փաշինյանի մոնտաժված ձայնով զվարճալի ակցիա՝ կենտրոնումԱդրբեջանում կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաՈչ մի զանգվածային ազատում չի լինելու. Հայկ Եսայանը՝ «Բիլայն»-ի աշխատակիցների մասին Այո, Ղարաբաղի հարցի շուրջ մտահոգված եմ. Ռոբերտ Քոչարյան Վարակը հասել է գիշերօթիկ. երեխաները չեն հոսպիտալացվելՊատգամավորը կգնա՞ խողովակը վերանորոգելու, թե՞ ստատուս գրելը բավարար էՀուսով եմ պատրաստ եք․ Քոչարյանը հայտարարեց նոր շարժում ստեղծելու մասին

Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ

Մի խումբ իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որտեղ նշված է, թե Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ և ընտրովի արդարադատություն։
 
«Ամիսներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես են ոստիկանությունն ու դատական մարմինները անհամաչափ պատժիչ գործողություններ կիրառում Ջերմուկ համայնքի բնակիչների նկատմամբ, որոնք բացի իրենց առօրյա կյանքը վարելուց, նաև դրսևորում են քաղաքացիական դիրքորոշում՝ ընդդեմ Ամուլսարը հանք դարձնելու ծրագրի, մասնակցում են Ամուլսարի պաշտպանությանը, օրուգիշեր հերթապահություն են իրականացնում: Նպատակ չունենալով արդարացնել բռնությունն ու օրինախախտումները, այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ստորև նկարգրված դեպքերում ՀՀ ոստիկանությունն անհամաչափ միջոցներ է կիրառել և շարունակում է կիրառել Ամուլսարի ծրագրին դեմ արտահայտվող Ջերմուկի բնակիչների նկատմամբ, ինչը տարբերվում է այլ համանման դեպքերում՝ ենթադրաբար իրավախախտում թույլ տված քաղաքացիների նկատմամբ կիրառվող միջոցների պրակտիկայից և կարող է որակվել որպես քաղաքական հետապնդում:
 
2019թ. օգոստոսի 25-ին Գնդեվազ գյուղում ծեծկռտուքի և հայհոյանքների համար խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել է երեք անձ, որոնց նկատմամբ 2 ամիս կալանք կիրառելու որոշում է կայացվել: Անձանցից երկուսը Ամուլսարի պաշտպանությանն ակտիվորեն մասնակցող Ջերմուկի բնակիչներ են։ Ուսումնասիրելով վերջին 1.5 տարվա ընթացքում նմանատիպ այլ գործերը՝ պարզում ենք, որ խուլիգանության հոդվածով հարուցված մի քանի տասնյակ քրեական գործերից ընդամենը 3-ի դեպքում է, որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը։ ա) Կոտայքի մարզում ոստիկանական բաժնի վրա հարձակման եղանակով կատարված խուլիգանության գործով։ բ) Հեղափոխության օրերին Քեթրինի Միհրանի համհարզների կողմից Ռուբինյանց փողոցում մարդկանց վրա մահակներով հարձակման գործով (որն, ի դեպ, երկու շաբաթ անց փոխարինվեց գրավով)։ գ) Իր հանրային վտանգավորությամբ մյուսներին զիջող Գնդևազում տեղի ունեցած միջադեպի գործով։
 
Ի դեպ, գործը բացառիկ է նաև այն առումով, որ խմբի կողմից խուլիգանության, այդ թվում նույնիսկ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք հասցնելու, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ու շատ ավելի ծանր դեպքերում, նույնիսկ մինչև հեղափոխությունը, չի գտնվում գեթ մեկ գործ, որով խմբի բոլոր անդամները կալանավորված լինեն։
 
 
2019թ. հուլիսի 13-ին, երբ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչը փորձում էր Լիդիան ընկերության մասնագետների ուղեկցությամբ և Լիդիան ընկերության ավտոմեքենաներով մտնել Ամուլսարի ծրագրի տարածք և քաղաքացիներն արգելափակեցին նրանց մուտքը, ոստիկանությունը բռնությամբ բերման ենթարկեց երկու եղբայրների՝ Արթուր և Սոսո Խաչատրյաններին, որոնցից մեկի ոտքը հոդախախտ էր եղել ոստիկանության բռնությունների արդյունքում: Երկու եղբայրներին 50.000-ական դրամի վարչական տուգանք է նշանակվել, չնայած նրանք որևէ այլ բան չէին անում, քան այդտեղ գտնվող մյուս քաղաքացիները, չէին դրսևորում ագրեսիվ կամ բռնի վարք: Անհամաչափ բռնություն գործադրելու և քաղաքացիներից մեկի ոտքը դուրս գցելու համար որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել: Նույն օրը ոստիկանները խաղաղ ցուցարարներից երկու այլ անձի բերման ենթարկելու համար ձեռնաշղթաներ են հագցրել, ինչը նույնպես անհամաչափ միջոց էր անցկացվող խաղաղ հավաքի և տվյալ անձանց՝ բացարձակապես ոչ-բռնի վարքի պայմաններում:
 
2019թ. հունիսի 21-ի գիշերը, Ջերմուկի երկու քաղաքացի, որոնք ընդգրկված են եղել նաև Ամուլսարի պաշտպանության շարժման մեջ, ծեծկռտուքի մեջ են ներգրավվել իրենց համաքաղաքացիների հետ: Նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով և նրա նկատմամբ կիրառվել է կալանք:
Մեկ տարի առաջ, 2018թ. օգոստոսի 27-ին Լիդիան Արմենիա ընկերության ղեկավարությունն ու աշխատակիցները, ամբողջովին սխալ ներկայացնելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքները, փորձում էին ներխուժել հանքավայրի տարածք և վերսկսել աշխատանքները, հանդիպեցին Ջերմուկ համայնքի բնակիչների և Հայաստանից ու արտերկրից նրանց սատարելու եկած հարյուրավոր այլ անձանց դիմադրությանը: Լիդիան Արմենիա ընկերության աշխատակիցներն այդ օրը կիրառել են սադրիչ գործողություններ, քարեր են շպրտել ցուցարարների ուղղությամբ և գազ են փչել նրանց վրա (ինչպես նաև ոստիկանների) դեմքին, ինչի մասին կան վկայություններ և տեսանյութեր:
 
Այնուամենայնիվ, ոստիկանությունը, հիմնվելով Լիդիանի երկու աշխատակցի ցուցմունքի վրա, քրեական գործ է հարուցել միայն Ջերմուկ քաղաքի բնակիչներ և Ամուլսարի պահապաններ Արթուր Գրիգորյանի և Արտաշես Խաչատրյանի նկատմամբ՝ ընդ որում, անհասկանալի պատճառներով այդ գործը միացնելով նախորդ կետում նկարագրված գործին, որը տեղի էր ունեցել շուրջ մեկ տարվա տարբերությամբ, միմյանցից լիովին տարբեր հանգամանքներում և լիովին տարբեր անձանց ներգրավմամբ:
 
Պատշաճ քննություն չի տարվել մարդկանց, այդ թվում՝ ծառայողական հրամաններ կատարող ոստիկանների առողջությանը վնաս հասցրած գազ փչողների բացահայտման և պատասխանատվության ենթարկելու, բռնությամբ մարդկանց պատնեշը ճեղքելու և դեպի Ամուլսար ճանապարհը բացելու կոչեր անողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Սույն փաստերի շարադրմամբ հայտարարում ենք, որ այս ամենը հիմք է տալիս խոսելու ազատ հավաքների իրավունքների իրավունքի կոպիտ խախտումների, անհամաչափ պատժիչ գործողությունների և ընտրովի արդարադատության մասին, ինչը լի է լրջագույն հետևանքներով թե՛ իրավապահ համակարգի, թե՛ ՀՀ-ում ժողովրդավարության կայացման համար։
 
Մենք, ներքոստորագրյալներս, իրավապահ համակարգի ատյաններից պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները, դրսևորել ոչ-խտրական վերաբերմունք Ամուլսարի պայքարում ներգրավված քաղաքացիների նկատմամբ:
 
1-ին և 3-րդ կետերին վերաբերող դեպքերով պահանջում ենք վերացնել կալանքի մասին որոշումները:
2-րդ կետերին վերաբերող դեպքերով՝ դադարեցնել վարչական հետապնդումը և պատժել անհիմն բռնություն գործադրած ոստիկաններին:
4-րդ կետի դեպքով՝ դադարեցնել քրեական հետապնդումը»,-նշված է հայտարարության մեջ, որը ստորագրել են հետևյալ կազմակերպությունները.
Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան
 
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
 
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
 
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
 
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների
 
Կանանց իրավունքների տուն
 
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն
 
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
 
Նարե Հովհաննիսյան, իրավապաշտպան
 
«Սոցիոսկոպ» հասարակական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն ՀԿ
 
«Վելես» իրավապաշտպան ՀԿ
Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
11 Հուլ
Ռուս նույնասեռականները սեքսով են զբաղվել նուդիստների լողափում և զայրացրել վերջիններիս (տեսանյութ)«Love Island» ռեալիթի-շոուի աստղը լուսանկարվել է առանց ներքնազգեստի (լուսանկար)Որոշ ժամանակ անց կունենանք այլ հիվանդություններով մահացության կտրուկ աճ. Վահե Տեր-Մինասյան Պետությունն ամեն ջանք պետք է ներդնի այս դեպքն արագ բացահայտելու համար. ՄարուքյանՈրոշ բարձրագույն պաշտոնյաների ներգործությամբ ընտանիքիս հանդեպ կատարված հարձակման քրգործը կարճվելու է. ԱթանեսյանՄենք այս պահի դրությամբ պարտվում ենք վիրուսին, ի՞նչ է դա փոխելու․ առողջապահության նախկին փոխնախարար. News.am Արսեն Թորոսյանին պետք է սպասվի տրիբունալ և շտրաֆբատ. պրոֆեսոր Պետրոս Անանիկյան (տեսանյութ) Քիմ Քարդաշյանը նկարահանվել է իր բրենդի գովազդում (լուսանկարներ) Չարբախ-Մասիս ավտոճանապարհին անգիտակից վիճակում 43-ամյա տղամարդ է հայտնաբերվելՆոր Նորքում ևս երկու ապօրինի ավտոտնակ է ապամոնտաժվել. Հակոբ Կարապետյան (տեսանյութ)Թուրքիան իր այս որոշումով հարվածում է քրիստոնեություն-իսլամ համակեցությանը. Արամ ԱՄենք մարտ ամսից որևէ լումա պարգևավճար չենք ստացել. «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)«Իմ Աշոտ, իմ ամենինչ». Մարիամ Փաշինյանը լուսանկար է հրապարակել եղբոր հետ (լուսանկարներ) Այսօր Արսեն Թորոսյանը գետինը պետք է մտներ. Գեղամ ՄանուկյանԱնգլիայի առաջնության խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Ասթոն Վիլային»Ալավերդի քաղաքում թունավորելու միջոցով սպանել են շանը. ահազանգ (տեսանյութ)«Բարսելոնայի» կիսապաշտպան Դե Յոնգը կխաղա առաջիկա Պրեմիեր Լիգայում. sport.es«Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ«Այս վայրն անիրական է». Քայլի Ջենները` սեքսուալ բիկինիով (լուսանկարներ)Կանխատեսվել է աշխարհում կորոնավիրուսային համաճարակի դեպքերի աճ․ Corriere Della SeraՏխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են պլյուրալիստական Թուրքիային. Գարո Փայլան«Նոա»-ն դարձավ Հայաստանի գավաթակիր Դավիթ Տոնոյանն առանց դիմակի ներկա է Հայաստանի գավաթի եզրափակչին (տեսանյութ) Փերիս Հիլթոնը ևս առաջադրվում է ԱՄՆ նախագահի ընտրություններում Կարեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածելԱզգային արժեք է ամրագրվել Հայ Ավետարանական Եկեղեցին. Արթուր ԴանիելյանՇոտլանդիայում բնակարանի գնով կղզի է վաճառվում (լուսանկարներ) «Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից. Yerkir.am Ժաննա Բուտուլյանը` կազմվածքն ընդգծող զգեստով (տեսանյութ)Հայկ Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ Տեսահոլովակի պրեմիերա. Թաթա Սիմոնյան և 3.33` «Ձյունը հալել էր» (տեսանյութ)Հուսով եմ՝ ոստիկանությունը կգտնի միակողմանի փողոցով հակառակ քշող վարորդին. Դանիել Իոաննիսյան (տեսանյութ) Թավշյա պաշտոնյաների ստերի թոփ 10-յակը1993 երեխայի, 142 հղիի եւ ծննդկանի մոտ հուլիսի 7-ի դրությամբ կորոնավիրուս է հաստատվել. News.am «Այս ամառը գոնե այսպես վայելենք». Սաթենիկ Հազարյանը գայթակղիչ լուսանկարներ է հրապարակելՄշտադիտարկումներ՝ Երևան քաղաքում և «Առինջ մոլում». հայտնաբերվել են խախտումներ Յուրայիններին չնեղացնելու նուրբ արվեստը2 միլիոն դրամից ավելի գործիքների գողություն ավտոտնակից․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Ռուսաստանը հուլիսի 15-ից կչեղարկի միջազգային ավիափոխադրումների սահմանափակման ռեժիմըAyvazyan & Partners ընկերությունը մշակել է հաճախորդների տիպաբաժանման մատրից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն աջակցում է Արցախի ականազերծման ֆինանսավորմանը Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով. ՄարուքյանՊարետը տեսանյութ է հրապարակել ինքնամեկուսացածների համար գործող «StayHome» հավելվածի մասին (տեսանյութ)ԱԻՆ-ը բուքմեյքերական ընկերության գլխավոր գրասենյակում ռումբի տեղադրման ահազանգ է ստացել Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՃՈ-ն հայտարարություն է տարածելՀայաստանը կորցրեց եւս մեկ նվիրյալի. Վազգեն Մանուկյան 3 վարորդ կեսգիշերն անց մրցավազք են կազմակերպել Երևանում (տեսանյութ) Հակոբ Արշակյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներդրումների ներգրավման հնարավորությունները
Ամենադիտված
Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Բաժանվել ենք. պատճառն անցյալս է և տարիքս». Շպռոտի գրառումը Վերա Բրեժնևայի կիսամերկ կուրծքը խելքահան է արել երկրպագուներին (տեսանյութ, լուսանկար)Ծնվել է Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի առաջնեկը (տեսանյութ)«Թող պարետը մեզնից վախենա». տրանսվեստիտ մարմնավաճառները հրաժարվում են դիմակ կրել (տեսանյութ) Սեյրան Օհանյանի կինը երգ է ձայնագրում«Ռուս Քարդաշյանը» ցուցադրել է իր շքեղ բարեմասնությունները (լուսանկարներ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Փաշինյան քույրերը զորացրված եղբոր հետ լուսանկարներ են հրապարակելԿոտայքում հայրը տարիներ բռնաբարել է հարազատ դստերը. աջիկը հղիացել է հարազատ հորից
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ Մանուկյան«Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Զավեշտալի դեպք Հայաստանում. կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ Իմ Լույսը գնա՜ց․ Կարեն Չիլինգարյանի կնոջ հուզիչ գրառումըՀուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին մենք կմոռանանք կորոնավիրուսի մասին«Երբ գյումրեցին ասում է՝ ես գյումրեցի եմ, դիլիջանցին՝ դիլիջանցի եմ, նորմալ է, բայց, երբ երևանցին ասում է՝ ես երևանցի եմ, չգիտես ինչու, ընկալվում է տարանջատում»
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ Մանուկյան«Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Արտակ Ալեքսանյանը լուրջ վնասվածքներ է ստացել. նրան վիրահատում են