Իտալիան թույլատրել է Սիցիլիայում ափ իջեցնել 182 միգրանտներին
МирSOS Mediterranee և «Բժիշկներ առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությունների Ocean Viking նավը ստացել է Իտալիայի իշխանությունների թույլտվությունն ափ իջեցնելու 182 միգրանտների, որոնց փրկել են Միջերկրական ծովի ջրերում: Սեպտեմբերի 23-ին այդ մասին հայտնել է SOS Mediterranee-ն իր կայքում:
«Կիրակի երեկոյան Ocean Viking հումանիտար նավն Իտալիայի իշխանություններից ստացել է ցուցում շարժվելու Մեսինայի (Սիցիլիա, Իտալիա) կողմը, որպեսզի ափ իջեցնի 182 փրկվածների»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Դրանում նշված է, որ բոլոր ուղևորները նավ են տեղափոխվել սեպտեմբերի 17-ին և 18-ին: Կազմակերպությունը գոհունակությամբ նշում է, որ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Իտալիան թույլ է տալիս իր նավահանգիստներ մտնել ոչ կառավարական կազմակերպության նավին, որը մասնակցել է ծովում անօրինական միգրանտների փրկությանը: Այն նաև հիշեցնում է, որ նավապետը հրաժարվել է ուղեւորներին Էլ Հոմս քաղաքի նավահանգստում իջեցնելու Լիբիայի առաջարկությունից ՝ հայտարարելով, որ «միջազգային իրավունքով այն չի կարելի անվտանգ վայր համարել», հաղորդել է ՏԱՍՍ-ը: