00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կորոնավիրուսով վարակման 460 նոր դեպք ՀայաստանումԴավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական Պարոն Ալիև, ուժի լեզվով չփորձեք երբևէ մեզ հետ խոսել․ Արայիկ Հարությունյան Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն«Այս մասին երկար եմ մտածել»․ Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին նշանակեց Արցախի ԱԳ նախարար Սամվել Բաբայանը կզբաղեցնի Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնըՊատգամավորներին լարված օրեր են սպասվում․ «Հրապարակ» «Ժողովուրդ». Փաստահավաք խմբի վերաբերյալ քննարկում են արել ու դժգոհել «Ժողովուրդ».Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» հոգաբարձուների խորհրդի նոր կազմը«Հրապարակ». Քաջարանի քաղաքապետի դեմ մեծ դոսյե են հավաքել

«Ջավախք այցի իմ ճանապարհն ամեն անգամ ընդհատվում է անցակետի համակարգչի մոտ»

Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը 2 մասանոց հոդվածով անդրադարձել է Ջավախքում գործող խաղատներին և դրանց բացասական ազդեցությանը հանրության վրա։ 

Մաս 1

Ջավախքում ապրող սիրելի հայրենակիցներիս․

․․․Արդեն հինգուկես տարի է, ինչ վրացական իշխանությունների հարուցած արգելքների պատճառով չեմ կարող հատել սահմանը, և հայրենի Ջավախք այցի իմ ճանապարհն ամեն անգամ ընդհատվում է ՀՀ-Վրաստան սահմանային հսկիչ անցակետի համակարգչի մոտ, չգիտեմ, թե մինչև երբ է շարունակվելու այս մղձվանջը, բայց․․․ դա մի կողմ։

Արդեն «խոփանից» գալու շրջանն է, և ամեն օր Երևանից դեպի Ջավախքի շրջաններ են շարժվում խոփանչիներով բեռնավորված մեքենաները։

Վերջին շրջանում, փաստորեն, այս սեզոնին զուգընթաց Ջավախքի քաղաքներում բացվում է նաև, այսպես կոչված, «խաղատնային սեզոնը», և մեր խոփանչիների հատկապես երիտասարդ հատվածը, իրեն, բառիս վատագույն իմաստով, նետում է կազինոներ։

Վերջին շրջանում եղել են դեպքեր, երբ դեռ տուն չմտած և տնեցիներին չտեսած, մարդը մոլեգին տենդով վարակված առաջինն այցելել է կազինո, տանուլ տվել ամբողջ տարվա վաստակը, մի բան էլ ավելին և տուն է մտել պարտքերի մեջ խրված, խայտառակված ու թալանված․․․

Փաստորեն, աշնան վերջին, ամբողջ ձմռանը և մինչ գարուն, մինչ խոփանի նոր սեզոնի սկիզբը, Ջավախքի կազինոներում եռում է «պայքարը», «պայքար»՝ հանուն սեփական ունեզրկման, հանուն ստորացումի ու նվաստացումի, հանուն․․․ հանուն սեփական ինքնաոչնչացման․․․

Թվերը և վերլուծությունը սարսուռ են առաջացնում․ ՌԴ-ից խոփանչիների բերած գումարներն ուղղակի հոսում են կազնինոներ, այնտեղից՝ անհայտ ուղղություններով․․․
Եղավ նաև ինքնասպանության դեպք։

Քանի դեռ նոր է այդ սեզոնը բացվել՝ պարտքս եմ համարում հիշեցնել կամ, ավելի ճիշտ, վերհիշեցնել իմ այդ հայրենակիցներին․
- հիշեք ասֆալտի այն գոլորշին, տրակտորների այն «ջերմ գիրկը», ցեմենտի ու բետոնի այն բույրը, վերակացուների այն հայհոյանքները, ռուս ոստիկանների ու միգրացիոն ծառայության աշխատակիցների այն հայացքները, որոնք դուք ճաշակել եք խոփանի ողջ սեզոնին,

- հիշեք այն կարոտը, որ զգացել եք, լիելով ձեր ծնողներից, կանանցից ու երեխաներից հեռու, ձեր ծննդավայրից հեռու՝ Ռուսաստանի մոտ ու հեռավոր շինհրապարակներում,

- հիշեք ձեր մայրերին, ձեր կանանց, ովքեր առանց ձեզ ողջ ընթացքում աշխատել են տրակտորի պես, աշխատել են՝ կարոտը սրտերում, աշխատել են՝ հույսով և սպասումով, մի բան ետ գցելու, մի բան տնտեսելու մեծ փափագով, մի օր բարեկեցիկ ապրելու մեծ մղումով, աշխատել են՝ սիրով ու նվիրումով, աշխատել են՝ որ ձեր տանը ոչ-ոք չզգա ձեր պակասը, աշխատել են՝ որ վերադարձին ձեր տունը միշտ ծաղկուն տեսնեք, ձեր պատիվը բարձր պահած տեսնեք․․․

- հիշեք ձեր երեխաներին, ովքեր ողջ ընթացքում իրենց մայրերի և պապիկ-տատիկների հետ աշխատել են տրակտորի պես, աշխատել են՝ որ ձեր վերադարձին ձեզ ցույց տան, թե ինչքան լավ մանչեր ու աղջիկներ են եղել, ինչքան են օգնել ու զարմացրել մեծերին․․․

- հիշեք, որ հայ տղամարդու վեհ նպատակների մեջ կազինոն չի մտել երբեք․․․ ուշքի՛ եկեք, շուրջ բոլորը ամեն ինչ ձեր դեմ է աշխատում, մի՛ օժանդակեք հայակործան ծրագրերին, օղակը օրավուր սեղմվում է տարածրջանում, օղակ, որի նպատակը մեր տեսակին խեղդամահ անելն է, ներդրեք ձեր վաստակը ի շահ ձեր ընտանիքների, ձեր մշակույթի, ձեր դպրոցի, հանուն ձեր ու մեր սիրելի երկրամասի հոզորացման,

- հիշեք․ պատահական ոչինչ չկա կյանքում, և կազինոների «հաղթարշավը» ևս պատահական չի խրախուսվում Ջավախքում, հիշեք, որ մեր մեջ ձգտում են սպանել հայկականը, և պայքարը պետք է լինի հանուն հայ մշակույթի օջախների, այլ ոչ՝ կազինոյի մշակույթի օջախների,

- հիշեք, որ մեզ պետք է հայերեն խոսքի, հայ մշակույթի ու պատմության գիտակ սերունդ, մեզ պետք է պատվախնդիր սերունդ, այլ ոչ՝ կազինոյի լեզվով հաղորդակցվող, հայակործան ծրագրերի առջև վիզ ծռող անմեղսունակների զանգված,

- հիշեք, որ Սահակաշվիլին ջարդեց մեր թատրոնները, մեր դպրոցները, մեզ վայրենի և բարբարոս որակելով՝ բացեց ոստիկանատները, փակելով մեր մշակույթի օջախները՝ բացեց մեր առջև բանտերը, այժմ էլ մշակույթի օջախների փոխարեն բացվում են կազինոները, որտեղից թշվառություն կամ բանտ մեկ քայլ է։

- հիշեք մեծն Սոս Սարգսյանի խոսքերը․ այնտեղ, որտեղ քիչ են թատրոնները, շատ են բանտերը,

- հիշեք՝ վաղը ուշ է լինելու, շատ ուշ, հիշեք և ուշքի եկեք․․․

- հիշեք, որ Ջավախք կոչվող այդ երկրամասը թանկ, շատ թանկ երկրամաս է, իսկ այն սահմանը, որը դուք այսօր անարգել անցնում եք և պապակ սրտով ներխուժում կազինոներ, մի օր փակվելու է ձեր առաջ, և այդ օրը ամենևին էլ յոթ սարի հետևում չէ․․․

Մաս 2

Ջավախքյան խաղատների թեման անհրաժեշտ եմ համարում կրկին արծարծել, քանի որ արտագնա աշխատանքից (Ջավախքի խոսակցականով՝ «խոփանից») մարդկանց տուն տանող վարորդների հետ իմ խոսակցությունները շարունակում են իմ ականջին հնչել որպես ահազանգ․ իրավիճակը, ինչպես և սպասվում էր, ուղղակի սահմռկեցուցիչ է։

Խնդրին այս անգամ նայելու եմ այլ կողմերից։
1․ Ջավախքում խաղատների հիմնման թույլտվությունը, բնականաբար, տրվում է Վրաստանի օրենքներին համեմատ, այդ օրենքներով, ի տարբերություն, օրինակ, ՀՀ-ի, չի արգելվում խնդրո առարկա բնակավայրերում հիմնել խաղատներ: Մտահոգու՞մ է այս ողբերգական պատկերը Վրաստանի ղեկավարությանը՝ որպես պետություն և իշխանություն․ այս հարցը թող հռետորական կամ աբստրակտ հնչի։

Արդեն փաստեցինք, որ Վրաստանը թույլտվություն է տալիս խաղատների կառուցման համար։ Դատելով սնկի նման աճող թվերից և հետզհետե փայլ և շքեղություն ստացող արտաքին տեսքից՝ խաղատների թույլտվության ստացումը առանձնակի բարդություն չի ներկայացնում Ջավախքում։
Այստեղ եթե փաստենք, որ նույն երկրամասում որևէ եկեղեցի, խաչքար կամ մշակութային օջախ չասենք հիմնելը, վերանորոգելն անգամ կապված է պետական օղակների հետ երկարատև և մղձվանջային քաշքշուկների, թղթեր տանել - բերելու, հարյուրավոր անգամներ պատկան մարմինների դռների առաջ սպասելու, տասնյակ նախազգուշացումների, հաճախ՝ թույլտվության մերժումների հետ, ապա պատկերը պարզ է, և կազինոների այդպիսի գերարագ թափով հիմնումներն արդեն լրջագույնս մտորելու տեղիք են տալիս։

Այս համատեքստում, օրինակ, շատ կուզենայի, որ Ախալքալաքում տասնյակ կազինոների կողքին տեսնեի մեկ, կրկնում եմ՝ մեկ փոքրիկ գրախանութ, որպես ցանկացած քաղաքային միջավայրի բաղկացուցիչ մի մաս։ Եվ շատ կուզենայի, որ այդ գրախանութի թույլտվությունը ևս խաղատների թույլտվությանը մի քիչ մոտ արագությամբ տրվեր։
Ես լավագույնս գիտեմ, որ իմ այս խոսքերը ջավախքյան իրականությունից քիչ թե շատ տեղյակ մարդու մոտ դառը ծիծաղի տեղիք տվեցին․ նրանք հիշեցին խաչբառ վաճառող տատիկերին, որոնց, դեպի Ջավախք գիրք-գրականության տոտալ արգելքի հետ մեկտեղ, ժամանակին արգելեցին վաճառել դրանք։
Այդուհանդերձ, կարծում եմ, գրախանութը և կազինոն կողք կողքի բերելով, ես որևէ ոչ քաղաքակիրթ, չլսված կամ աննորմալ համեմատություն չարեցի, պարզապես․․․ հիշեցրի, թե ինչն ինչոց է։

2․ Ջավախքում խաղատները հիմնում են հիմնականում տեղի հայերը։ Բնականաբար՝ որոշակի կարողությունների տեր հայերը։ Բնականաբար՝ այստեղ խնդիրը պետք է քննենք բարոյական և բիզնես հարթության վրա։
Եվ այսպես՝ կազինոն բիզնե՞ս է, թե՞ հակասոցիալական, հակաբարոյական միջավայր։ Իհարկե՝ բիզնես․ կասեն ոմանք, հատկապես՝ հիմնադիրները․ «թող չլինի պահանջարկ, մենք էլ չենք բացի, թող չայցելեն, զոռո՞վ ենք քաշում, բերում»։
Առաջին հայացքից՝ տրամաբանական պատասխան։

Այդուհանդերձ՝ խնդիրը խորքային է և ունի բազմաթիվ նրբերանգներ, եթե չասենք՝ բարոյահոգեբանական մի շարք շերտավորումներ։
Իհարկե՝ շատերը կփաստեն, որ բիզնեսը ազգություն չի ճանաչում, և որտեղ առանցքում փողն է, մնացյալն արդեն տասներորդական պլանում է։
Բայց ջավախքյան միջավայրը առանձնահատուկ է, և այստեղ ամեն քայլ պիտի երկար կշռել։

Մինչ այդ՝ մի պատմություն․

Վերջերս եղա Լիբանանում և ընկերներիս հետ շփումներում պարզեցի, որ տեղի հայ համայնքում կա կուսակցական որոշում․ Դաշնակցությանը հարող որևէ լիբանանահայ իրավունք չունի հանգստի համար մեկնելու Թուրքիա, և իրենց պապերին ցեղասպանության ենթարկած այդ երկիր կարելի է այցելել, երբ ներկայացվում է այցի բուն նպատակը և ծրագիրը (ուխտագնացություն կամ այլ)։ Սա լիբանանահայության ներքին ձայնն է, լուռ բողոքը, արդար վրեժի պոռթկումը։ Եվ եթե մեկը որոշի բիզնես հիմնել և դառնալ Բեյրութ-Անթալիա կամ Անթիլիաս-Ստամբուլ առաջին տուրօպերատորը, արդեն հասկացաք, թե ինչ տեղի կունենա այդ «համարձակի» հետ։

Դառնալով ջավախքյան կազինոների խնդրին՝ փաստենք, որ տեղի հայկական հասարակական-քաղաքական շրջանակները, ինչու չէ, նաև ՀՀ-ում գործող և Ջավախքի հետ առնչվող շրջանակներն ու մտավորականները, պետք է բարոյական հողի վրա լրջագույնս միջամտեն այս խնդրին։

Իհարկե, միանշանակ դատապարտելի է ջավախքյան յուրահատուկ միջավայրում կազինո հիմնողի վարքագիծը, նա, բնականաբար, գերակայությունը տալիս է շահույթին, նյութականին, նա չի մտահոգվում մի քանի րոպեում ողջ տարվա դառը քրտինքը քամուն տվող իր հայրենակցի, իր համագյուղացու կամ համաքաղաքացու, իր հարևանի կամ բարեկամի ճակատագրով, նրան չի մտահոգում իր այդ «զոհի» ընտանիքը, նրա երեխաները։ Նա մտածում է աշխարհաքաղաքացու նման, նա դպրոցում չի հաճախել հայ գրականության դասերին, չի արտասանել հայրենիքի, մոր, այլևայլ նվիրյալ արժեքների մասին բանաստեղծություններ, և նրանից սպասել վեհ գաղափարներ կամ հանունի համար անձնազոհություններ՝ միամտություն է, եթե չասեմ՝ անիմաստ ժամանակի վատնում։

Ջավախքում կազինոների հիմնման «հաղթարշավը» պետք է կանգնեցվի, և դա պետք է իրագործվի հասարակական պարտադրանքով՝ այնպես, ինչպես ժամանակին հասարակական ընդվզում բարձրացավ Ջավախքում խոշորամասշտաբ կալանավայրի կառուցման դեմ։
Հիշենք, որ կազինոն եթե բանտ չէ, ապա նրա նախադուռն է։

Խաղատուն հիմնող մեր հայրենակիցներ՝ եթե անգամ մենք ձեզ ներենք, ապա․․․

Քանի որ այսօր պատմություններով սկսեցի, ապա այստեղ էլ մի բան պատմեմ, որպես այս վերջին նախադասության ավարտ։

Ժամանակի խոշորագույն զորահրամանատարներից մեկը՝ ռուսական ռազմարվեստի մշտափայլ աստղ, գեներալ-ֆելդմարշալ Մ․ Կուտուզովը, դեմ էր, որ 1812 թ․ Հայրենական մեծ պատերազմին, 19-րդ դարի խոշորագույն ճակատամարտերից մեկին՝ Բորոդինոյի ճակամարտին հաջորդող ժամանակահատվածում, շարունակվեր պատերազմը Եվրոպայում, և ռուսական զորքերը 1813 թ․ սկզբներին Նապոլեոնին հետապնդեին այնտեղ․ նա քաջ գիտակցում էր, որ դրանով կամրանային Անգլիայի դիրքերը, որին ինքը համարում էի ապագայի թշնամին։
Այդուհանդերձ, 1813 թ․ ապրիլին ռուսական զորքերը դուրս եկան Էլբայի ափ։ Նույն ժամանակ մեծ զորահրամանատարը հիվանդանում է և անկողին ընկնում ներկայիս Լեհաստանի տարածքում գտնվող սիլեզյան փոքրիկ քաղաքում։
Վերջին հրաժեշտը տալու համար զորավարին է այցելում ինքը՝ Ալեքսանդր առաջին կայսրը։ Զորավարի մահճին կռացած կայսրի և Կուտուզովի վերջին երկխոսությունն այսպիսին է լինում․
- Ների՛ր ինձ, Միխայիլ Իլլիարոնովիչ։
- Ես ներում եմ, ցար, բայց Ռուսաստանը դա ձեզ երբեք չի ների․․․

«Прости меня, Михаил Илларионович!» — «Я прощаю, государь, но Россия вам этого никогда не простит»․

Հաջորդ օրը՝ 1813 թ․ ապրիլի 28-ին, դադարում է բաբախել մեծ զորավարի սիրտը։

Լրահոս
29 Մայ
Կորոնավիրուսով վարակման 460 նոր դեպք ՀայաստանումԴավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական Երբ հարևանի «հարսն» իրականում սիրուն է «Հիշեցնեմ, որ նույն փաստաբանները և լրագրողները Ձեր գաղափարակիցներին էին պաշտպանում իշխանություններից»Պարոն Ալիև, ուժի լեզվով չփորձեք երբևէ մեզ հետ խոսել․ Արայիկ Հարությունյան «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում 5 մեքենա է բախվել. կա հոսպիտալացված Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրենԱստղագուշակ՝ մայիսի 29-ի համար«Այս մասին երկար եմ մտածել»․ Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին նշանակեց Արցախի ԱԳ նախարար Օրվա խորհուրդՍամվել Բաբայանը կզբաղեցնի Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնըՊատգամավորներին լարված օրեր են սպասվում․ «Հրապարակ» «Ժողովուրդ». Փաստահավաք խմբի վերաբերյալ քննարկում են արել ու դժգոհել «Ժողովուրդ».Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» հոգաբարձուների խորհրդի նոր կազմը«Հրապարակ». Քաջարանի քաղաքապետի դեմ մեծ դոսյե են հավաքել «Ժամանակ». Մեզ երկաթուղի պե՞տք չէ Ռազմական ոստիկանությունում մեծ աղմուկ է հասունանում․ «Ժողովուրդ» «Հրապարակ». «Իմ քայլի» երկու պատգամավոր հղի է «Փաստ». Զտումներ՝ շրջակա միջավայրի նախարարությունում «Ժողովուրդ». Ինչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը Կանանց մոտ 12%-ը երբեք օրգազմ չի զգացել. հետաքրքիր փաստեր ինտիմ կյանքի մասինԱմբողջովին մերկ աղջիկն օրը ցերեկով ֆոտոսեսիա է կազմակերպել քաղաքում (տեսանյութ)«Մենք «բառադի» ազգ չենք, հարգելի Նարեկ»Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիներն ուշ երեկոյան ժամանել են ՀայաստանԴաժան դեպք. հարբած տղամարդը բռնաբարել, ապա սպանել է 80-ամյա թոշակառու կնոջը Ալեն Սիմոնյանը երևի մտածում է, որ ես հետևից կգրկեմ նրան. Ռուբեն Հայրապետյան. 168.am Աբովյանի ծննդատունը պարզաբանում է ներկայացրել օրեր առաջ մահացած նորածնի վերաբերյալ Մարիամ Փաշինյանն առաջին անգամ լողացնում է իր՝ Մոլի անունով շանը (տեսանյութ)ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Հայաստանում ծառայող ռուս սահմանապահներինՄայիսի 28-ին Կենտրոն վարչական շրջանում արձանագրվել են իրավախախտումներ. ոստիկանություն (տեսանյութ)Հայաստանում Հնդկաստանի դեսպանն այցելել է Սարդարապատ Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարումՊարեկի թեկնածուի ընտրության համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ. սա ճիշտ որոշում չէ․ Ոստիկանապետի նախկին տեղակալ Կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի հիմնավոր կասկածը․ պաշտպան Պրեմիեր լիգայի վերսկսման հստակ օրը հայտնի է Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետները այցելել են Վորոնցովյան պալատ Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են. News.am Վարակի «ռեկորդներ»-ին հաղթելու համար պարետատունն ունի տարբեր սցենարներ․ դրանցից որը կիրագործվի՝ պարզ չէՄասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ քննարկումՄարմաշենում ֆուտբոլի խաղի ժամանակ մահացած 20-ամյա տղայի սպանության կասկածանքով կա ձերբակալված «Մարդուն տանել, օրերով պահել, օրերով ծեծել, օրերով ստորացնել...». Ալեն Սիմոնյանը՝ Ռուբեն Հայրապետյանի մասին33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ քննվող քրգործով 4 անձ բերման է ենթարկվել․ ՔԿՌուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՔԿ «Մենք միասին ենք դիմավորում արևածագը». վրացական անսամբլի նվերը՝ Հայաստանին (տեսանյութ)ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել Բացահայտ ասում եմ ՝ դուք այն տեղում չեք, որտեղ պիտի լինեիք. Գևորգ Խուրշուդյանը՝ վարչապետին Forbes-ը Պորոշենկոյին ընդգրկել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների եռյակումՄայիսյան հերոսների պատգամն է մեզ՝ յուրաքանչյուր օրը նվիրենք հայոց պետականության ամրապնդմանը. Ավինյան Սորոսականների տհաճ անակնկալը՝ Նիկոլ Փաշինյանին
Ամենադիտված
Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Արտուշ պապին դժգոհ է բնակարանի վերանորոգումից և իրեն խաբված է զգում (տեսանյութ)Կարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններԱրշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարըՀրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Հրազդանից դեպի Հանքավան հատվածում երկնաքար է ընկել (տեսանյութ)Ինչ է կատարվել ֆուտբոլ խաղալիս. մանրամասներ՝ Մարմաշենում 20-ամյա երիտասարդի մահվան դեպքից«Չմոռանանք Արտուշ պապիի «իդեալական» տունը»Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է. վարչապետՌեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները դաժան ձևով փակվելու են, և ոչ միայն 24 ժամով
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Հայհոյում եմ ձեզ էլ, ձեր վարչապետին էլ. Նարեկ Մանթաշյանը՝ «Հեղափոխության պահապաններին»Բացառիկ կադրեր Գավառում տեղի ունեցած ողբերգական սպանություններից (տեսանյութ)Պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը․ Վահե Տեր-Մինասյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Ծեծկռտուք՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջևՄանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին Խարկովում ոստիկանները ձերբակալել են մերկ կնոջ՝ իր դստեր գլուխը ձեռքինԹալանել են Սամվել Ալեքսանյանի խանութը. գողացել են շուրջ 80.000 դոլարԻ՞նչ հաճախականությամբ պետք է սեքսով զբաղվել երջանիկ լինելու համար
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ. Hraparak.amՄի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը (տեսանյութ) Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)Ես խոսքեր չունեմ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ. Լևոն ԱրոնյանՍոթք գյուղում երեխա է ինքնասպան եղել․ պատճառը համակարգչային խաղե՞րն են եղելՈվ է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)«Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով․ Ռիա Նովոստի Տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել տոմատի մածուկի շնորհիվ․ Daily Mail