Gevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of Korea We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union 

Այսօր ամբողջ աշխարհը Հայաստանը համարում է ժողովրդավարության հույս. Նիկոլ Փաշինյան

Political

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հայ համայնքի հետ կազմակերպված հանդիպմանն աջակցելը համարում է ԱՄՆ-ի բարեկամական ժեստը Հայաստանի ժողովրդավարական իրականության, Հայաստանի նկատմամբ: Այս մասին վարչապետն ասաց Լոս Անջելեսի Գրանդ Փարքում  կայացած հանրահավաքի ընթացքում իր ելույթում:

«Այս անմոռանալի միջոցառմանն աջակցելը ես համարում եմ ԱՄՆ-ի բարեկամական ժեստը Հայաստանի ժողովրդավարական իրականության, Հայաստանի նկատմամբ: Եվ ուզում եմ ընդգծել, որ ԱՄՆ-ն մշտապես սատար է կանգնել Հայաստանին և հայ ժողովրդին: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը, Արցախը և համայն հայությունը երախտապարտ են ԱՄՆ Կոնգրեսի և Կալիֆորնիայի ներկայացուցիչների պալատի այն անդամներին, ովքեր իրենց ազնիվ ու անաչառ գործունեությամբ մեծապես նպաստել են հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացմանը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն հայտնեց Կալիֆորնիա նահանգի Ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և ապրիլի 24-ը Ցեղասպանության հիշատակի օր հռչակելու համար: Վարչապետը նաև երախտագիտություն հայտնեց Լոս Անջելեսի քաղաքապետին և քաղաքային խորհրդին Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի ճանաչման համար:

«Այսօրվա մեր հանդիպումը մի յուրօրինակ շարունակությունն է Հայաստանի անկախության 28-րս տարեդարձի տոնակատարությունների, որ երեկ մենք սկսեցինք Եռաբլուրում՝ հարգանքի տուրք մատուցելով մեր նահատակներին: Եվ մեր հիմնական տոնակատարությունները տեղի ունեցան Գյումրիում, և ես հույս ունեմ՝ դուք տեսաք, թե ինչ է կատարվում: Եվ դա, ըստ էության, Գյումրիի վերածննդի մի յուրօրինակ խորհրդանիշ էր»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց Լոս Անջելեսի Գրանդ փարքում հավաքվածներին և ի դեմս նրանց՝ ամբողջ սփյուռքին: «Այսօր ես եկել եմ այստեղ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ ձեզ, և ի դեմս ձեզ շնորհակալություն հայտնեմ ամբողջ սփյուռքին՝ սկսելով ամենաթարմ իրադարձություններից: «Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել , որ թավշյա հեղափոխության օրերին դուք ամուր կանգնած էիք Երևանի Հանրապետության հրապարակում: Այո, կապ չունի՝ ձեզնից ով էր ֆիզիկապես ներկա այնտեղ, բայց մենք բոլորս Հանրապետության հրապարակում այդ օրերին զգացել ենք ձեր աջակցող շունչը, ձեր հզոր ներկայությունը, ձեր մեծ էներգիան: Եվ դուք, և մենք միասին ենք կերտել ժողովրդավարական և ժողովրդական այն հաղթանակը, որն այսօր նոր փառք է բերել Հայաստանին և հայ ժողովրդին՝ ի դեմս նրա ցույց տալով մի երկիր և ժողովուրդ, որ պատրաստ է և վերցրել է շատերի կարծիքով անկում ապրող ժողովրդավարության դրոշը: Եվ այսօր ամբողջ աշխարհը Հայաստանը համարում է ժողովրդավարության հույս, և այդ հույսը նաև դուք եք կերտել:

«Եվ ուզում եմ երկրորդ շնորհակալությունը հայտնել Սփյուռքին, որովհետև մենք այսօր նշելով Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձը՝ պետք է հստակ ասենք, որ անկախ Հայաստանը չէր կարող ոտքի կանգնել առանց Սփյուռքի անգնահատելի և ամենօրյա աջակցության: Սփյուռքը կանգնել է Հայաստանի մեջքին, Սփյուռքը պահել է Հայաստանը, Սփյուռքը սնել է Հայաստանը: Եվ ես ուզում եմ այսպիսի մի կարևոր արձանագրում անել. Հայաստանի անկախացումից հետո շատ քաղաքացիներ ստիպված են եղել արտագաղթել Հայաստանից և այս երևույթին բնականաբար Հայաստանը, մենք բոլորս շատ ցավոտ ենք վերաբերվել, բայց այսօր այստեղ կարծում եմ՝ պետք է շատ կարևոր խոստովանություն անել. շատերը Հայաստանից հեռացել են, արտագաղթել  Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա ոչ թե հաճույքով, ոչ թե ուզելով, այլ արտագաղթել են, որպեսզի այստեղ աշխատեն և Հայաստանում մնացած իրենց հարազատներին ու հայրենակիցներին աջակցեն, որպեսզի նրանք հաղթահարեն դժվարությունները: Սա պետք է խոստովանել»,- ասաց Փաշինյանը:

 

ՀՀ վարչապետը սփյուռքին շնորհակալություն հայտնեց արցախյան ազատամարտին ցուցաբերած հսկայական աջակցության համար: «Գիտե՞ք, երբեմն հարց է տրվում, թե ի՞նչով և ի՞նչպես է Սփյուռքը աջակցել արցախյան ազատամարտին: Ցավոք կամ , բարեբախտաբար, իրավիճակն է այդպիսին. այդ աջակցության հսկայական մասն այնպիսին է, որ դրա մասին ընդունված չէ և պետք չէ բարձրաձայն խոսել, բայց պետք է շատ հստակ արձանագրել, որ արցախյան ազատամարտը, Արցախում կրած հաղթանակը նույնպես անհնար կլիներ առանց Սփյուռքի հսկայական աջակցության: Եվ ես ուզում եմ սա նույնպես շատ հստակ արձանագրել՝ վստահություն հայտնելով, որ Սփյուռքն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է կանգնած մնալ ազատ Արցախի թիկունքին, Հայաստանի Հանրապետության թիկունքին»,- նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ անկախության առաջին շրջանում, իսկապես այն հումանիտար աջակցությունը, որ ցուցաբերվում էր՝ հսկայական նշանակություն ունեցավ, բայց որից հետո եկավ Սփյուռքի վերաբերմունքի հաջորդ կարևորագույն փուլը և Սփյուռքի ներկայացուցիչները Հայաստանում կամաց-կամաց սկսեցին մտածել զարգացման ծրագրեր իրականացնելու մասին: «Եվ ես ուզում եմ հստակ արձանագրել այն հսկայական ծառայությունը, որ Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելով մատուցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Հայ բարեգործական ընդհանուր միությունը», «Հայ օգնության ֆոնդը», «Հայ օգնության միությունը», «Հայ դատի հանձնախումբը», «Ամերիկայի հայկական համագումարը» և այլ կազմակերպություններ»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այդ կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում և Արցախում կառուցվել են հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհներ, վերանորոգվել հարյուրավոր դպրոցներ, ֆինանսավորվել հարյուրավոր կրթական ծրագրեր: «Ես  ուզում եմ այս համատեքստում գնահատանքի խոսք ասել նաև մեր ավանդական կուսակցություններին՝ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը, Ռամկավար Ազատական կուսակցությանը, Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, որոնց գործունեությունը նույնպես հսկայական աջակցություն է եղել Հայաստանին»:

 

Փաշինյանն ընդգծեց  նաև Հայ Առաքելական եկեղեցու Սփյուռքում գտնվող թեմերի աջակցությունը, Հայ Ավետարանական եկեղեցու և Հայ Կաթոլիկ եկեղեցու աջակցությունը: «Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը մեծապես գնահատում են ձեր աջակցությունը և ես ուզում եմ, որ մենք բոլորս ծափահարենք այս բոլոր կազմակերպություններին, որոնք միշտ եղել են Հայաստանի և Արցախի կողքին: Ուզում եմ առանձնահատուկ նշել Քըրք Քըրքորյանի, «Լինսի» հիմնադրամի ցուցաբերած շրջադարձային աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը: «Լինսի» հիմնադրամի միջոցներով Հայաստանի ճանապարհային ցանցը բերվել է նորմալ վիճակի, նորոգվել են տասնյակ դպրոցներ, տասնյակ մշակութային օջախներ, որոնք գտնվում էին քայքայման եզրին»,- նշեց նա:

Նրա գնահատմամբ՝  այդ աջակցությունն իսկապես անգնահատելի դեր է ունեցել երրորդ հանրապետության պատմության մեջ: Նա առանձնահատուկ նշեց  Քըրք Քըրքորյանին, Շարլ Ազնավուրին, որոնց աջակցությունն այսօր էլ ջերմացնում է մեր ժողովրդին, այսօր էլ ջերմացնում է մեզ բոլորիս: «Նշածս կազմակերպություններից բացի Հայաստանի Հանրապետությանն աջակցություն են ցուցաբերել հազարավոր անհատներ՝ տասնյակ, հարյուրավոր գյուղերի, ընտանիքների, անհատների ցուցաբերելով աջակցություն, որպեսզի նրանք հաղթահարեն այն դժվարությունները, որոնց առաջ կանգնած են: Այս ամենն ընդգծում եմ՝ արձանագրելու համար Սփյուռքի՝ Հայաստանի նկատմամբ տածած վերաբերմունքի և քաղաքականության փոփոխությունը և էվոլյուցիան, ցույց տալու համար, որ ժամանակի ընթացքում արդարացված կերպով և անհրաժեշտաբար Սփյուռքը Հայաստանը  զուտ հումանիտար օգնության օբյեկտ դիտելու փոխարեն սկսել է ավելի ու ավելի շատ դիտել որպես զարգացման մի համահայկական նախագիծ: Եվ ահա այս տրամաբանության և տրամադրության վերջին ամենակարևոր արտահայտություն է դառնում Հայաստանի և հայ ժողովրդի համար շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձությունը, որը ես համարում եմ Թումո կենտրոնների և smart center-ների բացումը, որոնք տեղի են ունենում հիմնականում Սփյուռքի ներդրումների միջոցով: Ես այս դինամիկան ցույց եմ տալիս՝ հույս ունենալով, որ ահա այսօրվա մեր հանդիպումը կնշանավորի մի նոր փուլի մեկնարկը, երբ Հայաստանն այլևս չի դիտվում որպես հումանիտար օգնության օբյեկտ, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, Հայաստանի Հանրապետությունում իշխում է հպարտ քաղաքացին և Հայաստանի քաղաքացին պիտի ամեն օրվա հետ ավելի մեծ հնարավորություն ունենա ոչ թե գոյատևել հումանիտար աջակցությունների շնորհիվ, այլ սեփական բարեկեցությունը կերտել արդար, օրինական, քրտնաջան աշխատանքով, իր տաղանդով»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
British army allows beards ending a 100-year banGevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of KoreaUS provides Maryland $60 million to start rebuilding collapsed Baltimore bridgeApple will present new iPad Pro and iPad Air tablets in early May: What changes will they have?Selling Sunset TV series’ star chooses strange, revealing outfit for playing golfOil Prices UpWe have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministry
Most Popular