Россия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей Лавров «Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» «Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? 

Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Լոս Անջելեսում կազմակերպված գալա ընդունելությանը

Политические

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում:

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լոս Անջելեսում նախատեսված օրակարգի շրջանակում Հայաստանի վարչապետը և նրա տիկինը մասնակցել են գալա ընդունելությանը, որին ներկա է գտնվել համայնքի շուրջ 700 ներկայացուցիչ։

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների օրհներգերի կատարումից և հայ համայնքի հոգևոր առաջնորդների մաղթանքից հետո իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Սրբազան հայրեր և հոգևոր դասի ներկայացուցիչներ,

հայազգի ընտրված և նշանակված մարզային, քաղաքային ու նահանգային պաշտոնյաներ,

Հայաստանի Հանրապետության կառավարության հարգելի անդամներ,

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան և Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս,

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար,

Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսներ Ֆրեզնոյում և Լաս Վեգասում,

Կալիֆորնիահայ քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների ղեկավարներ, պատվիրակության անդամներ, ներկայացուցիչներ, լրագրողներ,

Սիրելի հայրենակիցներ,

ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այսօրվա փառահեղ օրվա համար, որովհետև այսօրվա այս հանդիպումը, այս մթնոլորտը, այս օրը, որ մենք միասին անցկացնում ենք, անմոռանալի իրադարձություն է բոլորիս համար, և կարծում եմ, որ նրանք, ովքեր հեռվից են հետևել, ևս այս օրը պիտի հիշարժան համարեն։

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Կալիֆորնիայի հայությանը, ԱՄՆ հայությանը և ընդհանրապես Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր երկար տարիներ նախանձախնդիր պահպանել են իրենց հայկական ինքնությունը և այդ ինքնությունը փոխանցել և փոխանցում են իրենց զավակներին՝ այն ժառանգություն ստանալով իրենց հայրերից և պապերից։

Ես ուզում եմ ասել, որ ամեն անգամ հպարտություն եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպես ապրիլի 24-ին Կալիֆորնիայի հայությունը, ամբողջ աշխարհի հայությունը միասնական ոտքի է կանգնում և հզոր քայլարշավով ամբողջ աշխարհին ազդարարում, որ մենք չենք հրաժարվել մեր ինքնությունից և մենք չենք հրաժարվի մեր ինքնությունից։

Մենք այսօր մեր պատմության կրողն ենք, և մենք հարստացած մեր պատմության բերած մեծ դասերից, դաժան դասերից, փառահեղ դասերից ունենք հնարավորություն՝ փոխելու մեր ժողովրդի պատմական ճակատագիրը և մեր ժողովրդին դուրս բերելու պատմական այն ցիկլից, որը, ցավոք, պարբերաբար վերապրել ենք։

Այդ ցիկլը մոտավորապես հետևյալն է. աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով մենք ստանում ենք շանս, հնարավորություն, ապա աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով հիմնականում կորցնում ենք այդ հնարավորությունը, և դրա հետ կորցնում ենք նաև հայրենիք ու ժողովուրդ։ Եվ այդ պատմության ամենամեծ դասն այն է, որ մենք, ցավոք, շատ հաճախ չենք կառավարում ինքներս մեր ճակատագիրը։ Եվ երբ ասվում է, որ այսօր կա պատմական շանս՝ մեր պետության և ժողովրդի համար, ես դա հասկանում եմ այսպես, որ մենք ունենք հնարավորություն՝ մեր ճակատագրի ղեկը վերցնել մեր ձեռքը։ Մենք այսօր, ամենակարևորը, ունենք ներուժ՝ դա անելու, և այսօրվա ուղերձի ամենակարևոր հատվածը դա է։

 

Ընդհանրապես ասվում է՝ ո՞րն է Հայաստանում տեղի ունեցած փոփոխության առանցքային գործոնը։ Դա այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի զգաց, զգում է իր անհատական ուժը։ Եկել է ժամանակն ուրեմն, որ մենք անենք նաև հաջորդ քայլը, որ մենք՝ որպես ժողովուրդ, զգանք և կարողանանք կիրառել մեր հավաքականության ուժը։ Սա է այն գործոնը, որը պիտի իսկապես պատմական հեղափոխություն իրականացնի մեր ճակատագրի մեջ, և անհատի ինքնագնահատականի փոփոխության տրամաբանական շարունակությունը դա է, երբ անհատը, քաղաքացին զգաց իր ուժը։

Հիմա ժամանակն է, որ անհատների հավաքականությունը, որ կոչվում է հայ ժողովուրդ, որ կոչվում է հայ ազգ, զգա իր ստեղծարար ուժը, և այդ ստեղծարար ուժը կիրառելու կոնկրետ նպատակ դնի, և այդ նպատակը կարող է լինել մեկը՝ ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետությունը, ուժեղ և հզոր Արցախը և միասնական հայրենիքը։ Եկել է ժամանակը, որ մենք՝ որպես ժողովուրդ, զգանք մեր ուժը, կանգնենք կողք կողքի: Այսօրվա իրադարձությունը սրա մասին է։ Այսօրվա իրադարձությունն այն մասին է, որ հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ, և հայ ժողովուրդը պատրաստ է հաղթանակի առավել, քան երբևէ։

Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ համարում եմ, որ մեր հավաքական ամենամեծ առաքելությունը մեր մեծությունը, մեծության մեր ինքնազգացողությունը վերականգնելն է։ Մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը տնտեսության մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը գիտության մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունն արվեստի մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը դիվանագիտության մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը սպորտի մեջ և ընդհանրապես բոլոր բնագավառներում։

Պատահական չէր, որ ես այսօրվա հավաքն սկսեցի Պարույր Սևակի բանաստեղծությամբ, որովհետև այդտեղ շատ կարևոր կերպով համադրված է երկու հանգամանք՝ հարգանքը ուրիշ ազգերի նկատմամբ, որը չպիտի մեզ խանգարի, այլ, հակառակը, մեզ պիտի օգնի, որ մենք ինքներս մեզ առավել ևս հարգենք և մեծացնենք ուրիշների հարգանքը մեր նկատմամբ։ Դրա համար մեզ հարկավոր է այսօր ընդամենը մեկ բան՝ ձևակերպել մեկ միասնական նպատակ և աշխատել միասին հանուն այդ մեկ միասնական նպատակի։ Այդ մեկ նպատակի անունը պարզ է և հստակ՝ այդ նպատակի անունն է Հայաստանի Հանրապետություն, այդ նպատակի անունն է Արցախի Հանրապետություն։

Եվ ուրեմն, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախը, կեցցե Սփյուռքը և կեցցե՛ հայ ժողովուրդը։

Շնորհակալ եմ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի պատվին տրված գալա-ընդունելության ժամանակ ներկայացվել է «Velvet Revolution» ֆիլմի թրեյլերը, որը պատրաստվել է Մկքենզի ընկերության կողմից։ Ֆիլմը պատմում է 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին, ներկայացնում այդ օրերի իրադարձությունները և զարգացումները, ինչպես նաև անդրադառնում Հայաստանի զարգացման ներկայիս միտումներին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
СК Армении: В рамках производства по делу о нападении на отдел полиции проводятся обыскиВ Индии раскрыли подробности переговоров с главой МИД УкраиныРоссия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей ЛавровВ Армении с завтрашнего дня программой возврата пенсий и пособий могут воспользоваться картодержатели 11 банковАрмения запретила трансляции на своей территории программ Владимира СоловьеваПремьер Польши считает, что Европа вошла в «предвоенную эпоху»Омбудсмен: В Нагорном Карабахе остались 20 армян«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Российские власти сообщили об уничтожении 15 целей над БелградомСурен Петросян: Это вопрос не только Воскепара, но и всей государственностиЧленство в ЕС - самый верный и желаемый для нас вариант: спикер Парламента АрменииГлавы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятсяСурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян»“Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024Испанская Ла Лига: Стартует 30-й турВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 МАРТАApple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху
Самое популярное