00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Սա ՍԴ-ի ոչ ցանկալի դատավորներից ձերբազատվելու և հեզ ու խոնարհ դատավորներով համալրելու միտում է հետապնդում․ Տոնոյան (տեսանյութ)Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ «Ատոմային էլեկտրակայանում օգտագործվող լեզուն ռուսերենն է, ոչ թե հայերենը»Հերիք չի՞ ՀՀԿ-ի ուրվականով վախեցնեք ժողովրդին. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլ»-ին (տեսանյութ) Առաջին ընթերցմամբ ընդունվեց բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրենքի նախագիծը Մի Մանվել Գրիգորյան եք բռնել, մի Ռոբերտ Քոչարյան, էս երկրում էլ օլիգարխ չկա՞ր․ Գորգիսյանը՝ Սիմոնյանին (տեսանյութ) ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան կնշանակի Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետն երկարաձգվեց Ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք տվող նախագիծն ընդունվեց ԱԺ-ում Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Նոթեր Պապ թագավորի, Նիկոլ Փաշինյանի ու վերջինիս ծարավ տգիտության մասին. Սամվել Ֆարմանյան

Քաղաքագետ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՆՈԹԵՐ ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒ ՎԵՐՋԻՆԻՍ ԾԱՐԱՎ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։

Նկատե՞լ եք՝ Նիկոլ Փաշինյանը հաճախ է աղմկում Պապ թագավորի մասին։ Աղմկում է տեղին ու անտեղի՝ ոչ միայն Հայաստանում, այլև Իրանում, Ռուսաստանում ու Միացյալ Նահանգներում։ Աղմկում է՝ անգամ մակերեսային իմացություն չունենալով ո՛չ Պապ թագավորի ու ո՛չ էլ նրա ապրած ժամանակի մասին։ Աղմկում է ճիշտ այնպիսի էնտուզիազմով ու նույնքան ոտաբոբիկ, որքան դա անում է Արցախի ու արտաքին քաղաքականության, բանկային համակարգի ու տնտեսության մասին շատախոսելիս։ Մի՞թե իմ ճանաչած Նիկոլ Փաշինյանի գիտակցությունը այն աստիճան է խամրել, որ չի հասկանում մի պարզ բան՝ քաղաքական օրակարգի հարցերի մասին, եթե անուղղելի թեթևամիտ ես, կարող ես լեզվիդ տալ այն, ինչ մտքիդ կփչի (ի վերջո, Հայաստանը նախագահի թեկնածու «էպոսագետ» ու «փրկիչ» Արշակ Սադոյան է տեսել), բայց պատմությունը խորություն է պահանջում, պատմությունը իմացություն ու լրջություն է պահանջում։ Վանոյի ասած, գոնե պատմության տաճարը մի՛ մտիր։ Գոնե պատմության տաճարն ախոռի հետ մի՛ շփոթիր։ Մեզ իրարից բաժանելու համար գոնե այդ տաճարը մի՛ պղծիր։ Դա էլ լեզվի նման մեզ բոլորիս միավորող սրբավա՜յր է։

Ուրեմն ինչու՞ է «ատելության առաքյալն» այդքան աղմկում Պապ թագավորի մասին ու որքանո՞վ է հասկանում այն, ինչի մասին աղմկում է։ Հոգեբաններից մեկը նկատել էր, թե «դա կարող է հետևանքը լինել այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է իրեն ենթագիտակցորեն ինքնանույնականացնել Պապ թագավորի հետ»։ Վարկածը, թե պաթոլոգիաների որոշակի դեպքերում «պացիենտը» կարող է անգամ իրեն հռչակել Նապոլեոն, Սասունցի Դավիթ կամ Վարդան Մամիկոնյան, թողնենք այդ գործի մասնագետներին։

Դառնանք, ուրեմն, մյուս հարցին, թե որքանո՞վ է Նիկոլ Փաշինյանը տիրապետում պատմական այն նյութին, որի մասին այդքան շատախոսում է, և որն է այստեղ իրականությունը։ Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ այդ մասին արտահայտվեին մեր վաղ միջնադարի պատմության մասնագետները՝ ակադեմիական ու ուսումնական հաստատություններից։ Քանի որ նրանք դեռ լուռ են, կփորձեմ այդ բացը լրացնել ես՝ իմ համեստ ու բնավ ոչ նեղ մասնագիտական իմացության սահմաններում։ Ու համառոտ ասելիքս էլ կձևակերպեմ ոչ թե նեղ՝ պատմագիտական հարթությունում՝ աղբյուրագիտական հղումներով, այլ՝ հրապարակախոսական ժանրում, նյութն ավելի լայն լսարանի համար ընթեռնելի դարձնելու նպատակով։

Պապ թագավորի գահակալության շրջանի մասին պատմագիտական աղբյուրները երեքն են՝ Փավստոս Բուզանդ, պատմահայր Մովսես Խորենացի և հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելինոս։ Չորրորդը չկա։ Բուզանդը բավականին ընդարձակ, Խորանցին՝ մի քիչ համառոտ, իսկ Մարկելինոսը՝ շատ֊շատ ավելի համառոտ անդրադարձել են Պապ թագավորի գահակալության շրջանին։ Ուստի, որևէ տեսակետ կամ եզրակացություն կարող է արժանահավատ լինել բացառապես մի պարագայում, երբ այն ունի նշված երեք աշխատություններից բխող աղբյուրագիտական որևէ հենք։ Եթե այն չկա՝ այդ կարծիքն արդեն անլուրջ է՝ հեքիաթասացություն է։ Իհարկե, խոսքը չի վերաբերում հիմնավորված այն հարցադրումներին ու գիտական մեկնաբանություններին, որոնք իրենց հիմքում ունեն նշված աղբյուրների անկողմնակալության խնդիրը, ինչն, անշուշտ, կյանքի իրավունք ունի, որպես հետազոտության նյութ։ Բայց դա պատմաբանների մասնագիտական համքարության շնորհն է։ Դա լրիվ ուրիշ օպերայից է։

Ես իսկապես չգիտեմ, թե Պապ թագավորի մասին իր բարձրացրած աղմուկը նախաձեռնելիս Նիկոլ Փաշինյանը այս երեք աղբյուրներից գոնե մեկը երբևէ կարդացե՞լ է, թե բավարարվել է միայն այստեղ֊այնտեղ կցկտուր լսած ու լավ չմարսած, բայցև կյանքի իրավունք ունեցող հարցադրում֊մեկնաբանություններով։ Վստահ չեմ անգամ, որ Պապ թագավորի մասին շատախոսելիս Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թեկուզև Լեոյի, Հրանդ Արմէնի, Եղիազար Մուրադեանի կամ այլոց աշխատություններին, իր ասելիքին ու ուղերձներին գոնե առերևույթ լրջություն հաղորդելու համար։ Մեծ հավանականությամբ ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը ու ո՛չ էլ վերջինը։ Նա, ենթադրաբար, տպավորված է Ստեփան Զորյանի «Պապ թագավոր» պատմավեպով կամ մեր ժամանակների լավագույն պատմաբան֊հրապարակախոսներից մեկի՝ Հրանտ Տեր֊Աբրահամյանի «Պապ թագավորի այլընտրանքային պատմությունը» սքանչելի շարքով։ Բայց եթե բանասիրական կրթություն ստացած համալսարանականը պատմագիտական աղբյուրը չի տարբերում գեղարվեստական ստեղծագործությունից՝ պատմավեպից, սա արդեն վկայում է այն մասին, որ ժամանակին ճիշտ են արել, որ Նիկոլ Փաշինյանին այդպես էլ լրագրող֊բանասերի դիպլոմ չեն տվել։ Իսկ եթե կարդացել ու այդպես էլ չի ըմբռնել Հրանտ Տեր֊Աբրահամյանի «այլընտրանքային պատմության» ժանրն ու շարադրանքի ենթատեքստը, դրա քաղաքական կոդերը, այդտեղից դուրս չի բերել «իր տնային աշխատանքը», սա իր հերթին արդեն լրիվ այլ ախտորոշում է՝ այս անգամ արդեն երկրի վարչապետի համար։

Գիտությունը թողնելով գիտնականներին՝ Նիկոլ Փաշինյանին պետք է ինչ֊որ մի կերպ բացատրել ու հասկացնել, որ յուրաքանչյուր ժողովուրդ՝ արևելքում, թե արևմուտքում, հարավում, թե հյուսիսում, իր պատմությունը շարադրում, խմբագրում, երբեմն էլ վերաշարադրում ու վերախմբագրում, մատուցում է իր սերունդներին բացառապես ներկայի ու գալիքի իրողությունների ու առաջնահերթություններիլույսի ներքո, և դա քաղաքական աքսիոմա է։ Ուստի, մեծ հանճար պետք չէ՝ մտածելու համար, թե պատմության հատկապես որ փուլում է մեզանում սկսել ակտիվորեն վերանայվել մեր վաղ միջնադարի ու հատկապես Արշակ II և նրա որդի Պապ թագավորի գահակալության շրջանի պատմությունը, ինչի մասին այստեղ֊այնտեղ, հավանաբար, ինչ֊որ բաներ լսել է Նիկոլ Փաշինյանը։

Ուշադիր թերթեք պատմության վերանայման այդ փուլը և կարձանագրեք, որ դա արվել է հիմնականում խորհրդային իշխանության սկզբնական ու նրա ամրապնդման շրջանում։ Ու արվել է բացառապես մեկ քաղաքական նպատակով՝ կասկածի տակ առնելու հայ առաքելական եկեղեցու մատուցած պատմական ծառայությունը հայ ժողովրդին, նրա պատմական օգտակարությունը՝ հոգևոր իշխանություններին հետահայաց հակադրելով ժամանակի աշխարհիկ իշխանություններին, ինչի պատմական օբյեկտիվ հիմքերը լիուլի կային մեր պատմագրության մեջ և բնորոշ էին վաղ ու զարգացած միջնադարին։ Հենց այդ համատեքստում են ծնվել գրեթե բոլոր այդ աշխատություններ՝ գիտական, կիսագիտական, թե հրապարակախոսական, որոնք Արշակ Երկրորդին ու Պապ թագավորին հերոսացնում են՝ ի հակադրություն առկա աղբյուրների և հայ առաքելական եկեղեցու։ Անգամ այն իր գեղարվեստական֊մշակութային ուղեկցությունն է ունեցել. մեծանուն Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերան ևս հենց այդ շրջանում է վեր հանվել մոռացությունից ու ամբողջությամբ ներկայացվել հայ հանդիսատեսին։ Այդ ժամանակ է Զորյանը հեղինակել իր հայտնի պատմավեպը։

Խնդիրն էլ բացարձակապես մեր վաղ միջանադարյան աշխարհիկ ու հոգևոր իշխանություններին համեմատելու, նրանցից պատմության սև ու սպիտակ կողմեր ստանալու մեջ չէ, ինչին ամեն կերպ ձգտում է Նիկոլ Փաշինյանը՝ չբավարարվելով մեր ներկայի ու ոչ հեռավոր անցյալի հետ այդ կերպ վարվելով։ Խնդիրը պատմական անցյալի ռացիոնալ ընկալման մեջ է։ Նիկոլ Փաշինյանի պարագայում, ինչպես երևում է, դրա իսպառ բացակայության, նրա ծարավ տգիտության։

Մյուս կարևոր դիտարկումը վերաբերում է հայ առաքելական եկեղեցու հետ Պապ թագավորի ունեցած հակասություններին՝ Ներսես Մեծ, նրան հաջորդած Շահակ Ա Մանազկերտցի կաթողիկոսներ, Կեսարիայի փոխարեն վերջինիս ձեռնադրմանը հայ եպիսկոպոսների կողմից և այլն, ինչի մասին սիրում է անվերջ աղմկել Նիկոլ Փաշինյանը։ Անշուշտ, Պապ թագավորը մեր պատմության ամենահակասական կերպարներից մեկն է, և արժանի է հավուր պատշաճի և օբյեկտիվ գնահատման, նշված աղբյուրների քննական շարադրմամբ։ Բայց, մի՞թե, դա պիտի անել չիմացությամբ համեմված ու կատարելապես բոբիկ։

Պետք է ինչ֊որ մեկն իր վրա, այդուհանդերձ, վերցնի հումանիտար առաքելություն ու Նիկոլ Փաշինյանին բացատրի, որ վաղ միջնադարը՝ IV-V դդ., ավատատիրության կամ ֆեոդալիզմի հաստատման սկզբնական փուլն էր ոչ միայն Հայաստանում, այլև հարևաններ Հռոմեական կայսրությունում, Սասանյան Պարսկաստանում ու նրանց սահմաններից էլ դուրս։ Այդ պատմափուլում հենց հողատիրությանձևերով էր պայմանավորվում իշխանության բաշխումը՝ թագավորի, եկեղեցու, իշխանական տների, ազատների ու քաղաքացիների մյուս խմբերի միջև, քանի որ հողը եկամտի հիմնական աղբյուրն էր։ Պիտի նաև ինչ֊որ կերպ բացատրել, որ դեռևս մինչավատատիրական, մինչքչրիստոնեական՝ հեթանոսական շրջանում, քրմերի դասն իր հերթին համարվում էր ամենամեծ կալվածատեր֊հողատերերից մեկը։ Պիտի բացատրել, որ քրիստոնեության ընդունումից հետո արդեն քրիստոնեական եկեղեցին դարձավ ամենախոշոր հողատերերից մեկը և ողջ վաղ միջնադարը Մեծ Հայքում ու ոչ միայն Մեծ Հայքում, ավատատիրության հաստատմանը զուգահեռ, ընթանում էր աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների միջև բնական քաղաքական պայքարով, որի առարկան հողն էր։ Պիտի նաև բացատրել, որ իր կողմից այդքան վկայակոչված Շահակ Ա Մանազկերտցի կաթողիկոսը, ով, Ներսես Մեծ կաթողիկոսի թունավորումից հետո, Պապ թագավորի պահանջով ձեռնադրվեց ոչ թե Կեսարիայում, այլ հայ եպիսկոպոսների կողմից, հենց մինչքրիստոնեական շրջանից հայտնի աղբիանոսյանների քրմական տոհմից էր, որոնք քրիստոնեության ընդունումից հետո դարձել էին արդեն հայ առաքելական եկեղեցու սպասավորներ և որպես Գրիգոր Լուսավորչի տոհմի մրցակիցներ, շարունակում էին լինել խոշոր ավատատերեր և ազդեցիկ քաղաքական դերակատարներ։ Նիկոլ Փաշինյանին պիտի հուշել՝ ծանոթանալ նաև Պապ թագավորի գահակալությանը նախորդած շրջանի պատմությունը՝ Տրդատ Մեծից հետո, հասկանալու համար, թե ինչպիսի կատաղի պայքար էր ծավալվում կաթողիկոսական աթոռի համար Լուսավորչի ու Աղբիանոսի տոհմերի ներկայացուցիչների միջև ու քանի կաթողիկոս մահացան ոչ իրենց սեփական մահով։ Երևի իմաստ ունի նաև բացատրել, որ հայ առաքելական եկեղեցին իր ինքնուրույնությունը տիեզերական եկեղեցուց ժամանակի ընթացքում հռչակել, հաստատել ու քայլ առ քայլ զարգացրել է, նախևառաջ, մեր երկրում քրիստոնեության հաստատման առանձնահատկություններով պայմանավորված, ապա նաև դավանաբանական հարթությունում, տիեզերական ժողովների որոշումների ընդունմամբ ու դրանց չընդունմամբ՝ միջեկեղեցական տևական պայքարի արդյունքում։

Ի վերջո, ընկալու՞մ է, արդյոք, Նիկոլ Փաշինյանը, որ լավ չմտածված ակնարկներով, չիմացաբար ու նման լույսի ներքո այդքան վկայակոչելով Պապ թագավորին, ինքնաբերաբար, անհանգստության ու աղետի սպասման մեծ ազդակ է փոխանցում հայ ժողովրդին։ Տեղեկացվա՞ծ է, արդյոք, Նիկոլ Փաշինյանը, որ, մեծ հաշվով, IV դ. մեր Արշակունի արքաներին՝ Արշակ Բ֊ին, նրա որդի Պապին, Վարազդատին ու Պապի որդի Արշակ Գ֊ին այդպես էլ չհաջողվեց սրված աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում ճիշտ խուսանավել ժամանակի երկու հզոր տերությունների՝ Հռոմեական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև, ինչի արդյունքում, Պապի գահակալությունից ընդամենը 13 տարի անց Մեծ Հայքը, ըստ էության, կորցրեց իր անկախությունը և բաժանվեց երկու հսկա տերությունների միջև՝ այդ կերպ կանխորոշելով նաև դեպքերի հետագա՝ մեզ համար անբարենպաստ ընթացքը։

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն ինքնաքննադատությանկարիք ունի՝ հասկանալու, որ չի կարելի խոսել մի բանից, որից գլուխ ընդհանրապես չի հանում։ Այս հոդվածի միակ նպատակը դա է։ Հուսանք, որ նա այլևս երբեք, գոնե այս բնավ ոչ ամբողջական պատառիկն ընթերցելուց հետո բոբիկ ոտքերով չի մտնի պատմության քարանձավը ու չի մոլորվի կամ ո՞վ գիտի՝ չի մոլորեցվի այնտեղ»:

 
Լրահոս
10 Դեկ
Սա ՍԴ-ի ոչ ցանկալի դատավորներից ձերբազատվելու և հեզ ու խոնարհ դատավորներով համալրելու միտում է հետապնդում․ Տոնոյան (տեսանյութ)Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միխայիլ Պիոտրովսկուն` ծննդյան 75-ամյակի առթիվ Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Հայաստանում ահռելի թվով նոր աշխատատեղեր են ստեղծվել և այս գործընթացը շարունակվելու է․ Փաշինյան«Ատոմային էլեկտրակայանում օգտագործվող լեզուն ռուսերենն է, ոչ թե հայերենը»Հերիք չի՞ ՀՀԿ-ի ուրվականով վախեցնեք ժողովրդին. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլ»-ին (տեսանյութ) Դեսպան Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին Թաներ Աքչամը Ցեղասպանության ժխտողականության մասին դասախոսությամբ է հանդես եկել Լիտվայում Առաջին ընթերցմամբ ընդունվեց բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրենքի նախագիծը Մի Մանվել Գրիգորյան եք բռնել, մի Ռոբերտ Քոչարյան, էս երկրում էլ օլիգարխ չկա՞ր․ Գորգիսյանը՝ Սիմոնյանին (տեսանյութ) ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան կնշանակի Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետն երկարաձգվեց Ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք տվող նախագիծն ընդունվեց ԱԺ-ում Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն Իմ ասելիքն ուղղված էր ավելի շատ մեկուսացված լինելուն․ Հրաչյա Հակոբյանը՝ իր աղմկահարույց հայտարարության մասինՄիջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը` ռուս մարզիկների որակազրկման մասին Հայաստանին զենք մատակարարող «ORSIS» -ը հանվել է սև ցուցակիցԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Երևանում ընթանում է ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը Չեխիայում հրաձգություն է տեղի ունեցել հիվանդանոցում. առնվազն վեց մարդ զոհվել է Էս ի՞նչ կարգին երեւանցի կորցրեցինք. Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանի մասին Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Դիտավորություն չենք ուզում տեսնել․ Հակոբ Կարապետյան (լուսանկարներ)Միլիոնավոր օգտատերեր 2020 թվականից չեն կարողանա օգտվել WhatsApp-ից. Daily Mail Պետք է անպայման նկատողություն տալ այս վարորդին․ քաղաքացու դժգոհությունը՝ Հակոբ ԿարապետյանինԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը (տեսանյութ) Չեմպիոնների լիգա․ օրվա խաղերը«Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել «Ռոմա»-ն նախապատրաստվում է Եվրոպայի լիգային (լուսանկարներ)Աստղագուշակները նշել են այն գույները, որոնք կարող են դժբախտություն բերել 2020 թ-ինՄեր հարկերի հաշվին դատավորներին արտոնյալ պայմաններով թոշակի ենք ուղարկում, որ ի՞նչ լինի․ Գորգիսյան (տեսանյութ)Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 միլիարդ դրամ շրջանառու միջոց․ ՓաշինյանԽոսում ենք քաղաքական լեքսիկոնից, բայց օգտագործում ենք գողական բառապաշար․ Հովհաննես Հովհաննիսյան (տեսանյութ)Փոխանակ զոհված տղերքի մայրերին մեծ թոշակներ տաք, ՍԴ-ի դատավորներին ե՞ք մեծ կաշառք տալիս․ Մենուա Հարությունյան Վույ-վույ, աման-աման․ մի հատ գտեք ձեզ․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Խոշոր հրդեհ՝ Բաքվում․ այրվում են շինանյութերի շուկայի խանութները (տեսանյութեր) Հիասթափված եմ. Իշխանության բռնազավթման մասնակիցներին առաջարկում ենք պատվով հեռանալ. Բաբաջանյան (տեսանյութ) Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին Արցախի Սահմանադրության օրվա առթիվ ՍԴ-ի նախագահը, եթե մի քիչ նամուս ունենար՝ պետք է արդեն հրաժարական տար․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)Արման Թաթոյանն ուղերձ է հղել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Դիլիջանում կրակել և սպանել են երկու շան Վիգեն Ավետիսյանը հանդիպել է շինարարական ընկերությունների տնօրենների հետ Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)«Սա ոչ թե ծախս է, այլ ներդրում, իսկ ամանորյա շոուն շքեղ է լինելու». Հակոբ ԿարապետյանԵթե այդ դատավորները վնասել են մեր պետականությանը՝ ինչո՞ւ է պետությունը նրանց ձեռք մեկնում և թողնում պատվով հեռանալ (տեսանյութ)Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպանին 630 մլն դրամ՝ Հրայր Թովմասյանին և վեց դատավորի, որպեսզի նրանք գնան տուն՝ նստեն թախտին․ Զոհրաբյան (տեսանյութ)
Ամենադիտված
Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանԿասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ) Ռուսաստանի հավաքականի հոկեյիստը հրապարակել է իր կնոջ դավաճանության կադրերը (տեսանյութ)Արա, բ-ի տղա, էդ դու «ես» չունե՞ս. Վահրամ Սահակյան«Եթե դու ինձ չսիրես՝ հենց այս գիշեր ես կմեռնեմ»․ Ալեքսանդր ԲաբասյանԴաստիարակը դաժան ծեծի է ենթարկել աուտիզմ ունեցող երեխային (տեսանյութ)Ինչպե՞ս է Մարիամ Փաշինյանը երգում՝ մեքենա վարելիս (տեսանյութ) Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ) «Սերգոն փոխում էր սիգարետը` պատճառաբանելով, որ նախագահնել ա փոխել սիգարետը»
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըԱմբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ Սարգսյան«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչըԿադրեր՝ Երևանում տեղի ունեցած սարսափելի վթարից (տեսանյութ)
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ)