We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia 

Նոթեր Պապ թագավորի, Նիկոլ Փաշինյանի ու վերջինիս ծարավ տգիտության մասին. Սամվել Ֆարմանյան

Blogosphere

Քաղաքագետ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՆՈԹԵՐ ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒ ՎԵՐՋԻՆԻՍ ԾԱՐԱՎ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։

Նկատե՞լ եք՝ Նիկոլ Փաշինյանը հաճախ է աղմկում Պապ թագավորի մասին։ Աղմկում է տեղին ու անտեղի՝ ոչ միայն Հայաստանում, այլև Իրանում, Ռուսաստանում ու Միացյալ Նահանգներում։ Աղմկում է՝ անգամ մակերեսային իմացություն չունենալով ո՛չ Պապ թագավորի ու ո՛չ էլ նրա ապրած ժամանակի մասին։ Աղմկում է ճիշտ այնպիսի էնտուզիազմով ու նույնքան ոտաբոբիկ, որքան դա անում է Արցախի ու արտաքին քաղաքականության, բանկային համակարգի ու տնտեսության մասին շատախոսելիս։ Մի՞թե իմ ճանաչած Նիկոլ Փաշինյանի գիտակցությունը այն աստիճան է խամրել, որ չի հասկանում մի պարզ բան՝ քաղաքական օրակարգի հարցերի մասին, եթե անուղղելի թեթևամիտ ես, կարող ես լեզվիդ տալ այն, ինչ մտքիդ կփչի (ի վերջո, Հայաստանը նախագահի թեկնածու «էպոսագետ» ու «փրկիչ» Արշակ Սադոյան է տեսել), բայց պատմությունը խորություն է պահանջում, պատմությունը իմացություն ու լրջություն է պահանջում։ Վանոյի ասած, գոնե պատմության տաճարը մի՛ մտիր։ Գոնե պատմության տաճարն ախոռի հետ մի՛ շփոթիր։ Մեզ իրարից բաժանելու համար գոնե այդ տաճարը մի՛ պղծիր։ Դա էլ լեզվի նման մեզ բոլորիս միավորող սրբավա՜յր է։

Ուրեմն ինչու՞ է «ատելության առաքյալն» այդքան աղմկում Պապ թագավորի մասին ու որքանո՞վ է հասկանում այն, ինչի մասին աղմկում է։ Հոգեբաններից մեկը նկատել էր, թե «դա կարող է հետևանքը լինել այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է իրեն ենթագիտակցորեն ինքնանույնականացնել Պապ թագավորի հետ»։ Վարկածը, թե պաթոլոգիաների որոշակի դեպքերում «պացիենտը» կարող է անգամ իրեն հռչակել Նապոլեոն, Սասունցի Դավիթ կամ Վարդան Մամիկոնյան, թողնենք այդ գործի մասնագետներին։

Դառնանք, ուրեմն, մյուս հարցին, թե որքանո՞վ է Նիկոլ Փաշինյանը տիրապետում պատմական այն նյութին, որի մասին այդքան շատախոսում է, և որն է այստեղ իրականությունը։ Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ այդ մասին արտահայտվեին մեր վաղ միջնադարի պատմության մասնագետները՝ ակադեմիական ու ուսումնական հաստատություններից։ Քանի որ նրանք դեռ լուռ են, կփորձեմ այդ բացը լրացնել ես՝ իմ համեստ ու բնավ ոչ նեղ մասնագիտական իմացության սահմաններում։ Ու համառոտ ասելիքս էլ կձևակերպեմ ոչ թե նեղ՝ պատմագիտական հարթությունում՝ աղբյուրագիտական հղումներով, այլ՝ հրապարակախոսական ժանրում, նյութն ավելի լայն լսարանի համար ընթեռնելի դարձնելու նպատակով։

Պապ թագավորի գահակալության շրջանի մասին պատմագիտական աղբյուրները երեքն են՝ Փավստոս Բուզանդ, պատմահայր Մովսես Խորենացի և հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելինոս։ Չորրորդը չկա։ Բուզանդը բավականին ընդարձակ, Խորանցին՝ մի քիչ համառոտ, իսկ Մարկելինոսը՝ շատ֊շատ ավելի համառոտ անդրադարձել են Պապ թագավորի գահակալության շրջանին։ Ուստի, որևէ տեսակետ կամ եզրակացություն կարող է արժանահավատ լինել բացառապես մի պարագայում, երբ այն ունի նշված երեք աշխատություններից բխող աղբյուրագիտական որևէ հենք։ Եթե այն չկա՝ այդ կարծիքն արդեն անլուրջ է՝ հեքիաթասացություն է։ Իհարկե, խոսքը չի վերաբերում հիմնավորված այն հարցադրումներին ու գիտական մեկնաբանություններին, որոնք իրենց հիմքում ունեն նշված աղբյուրների անկողմնակալության խնդիրը, ինչն, անշուշտ, կյանքի իրավունք ունի, որպես հետազոտության նյութ։ Բայց դա պատմաբանների մասնագիտական համքարության շնորհն է։ Դա լրիվ ուրիշ օպերայից է։

Ես իսկապես չգիտեմ, թե Պապ թագավորի մասին իր բարձրացրած աղմուկը նախաձեռնելիս Նիկոլ Փաշինյանը այս երեք աղբյուրներից գոնե մեկը երբևէ կարդացե՞լ է, թե բավարարվել է միայն այստեղ֊այնտեղ կցկտուր լսած ու լավ չմարսած, բայցև կյանքի իրավունք ունեցող հարցադրում֊մեկնաբանություններով։ Վստահ չեմ անգամ, որ Պապ թագավորի մասին շատախոսելիս Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թեկուզև Լեոյի, Հրանդ Արմէնի, Եղիազար Մուրադեանի կամ այլոց աշխատություններին, իր ասելիքին ու ուղերձներին գոնե առերևույթ լրջություն հաղորդելու համար։ Մեծ հավանականությամբ ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը ու ո՛չ էլ վերջինը։ Նա, ենթադրաբար, տպավորված է Ստեփան Զորյանի «Պապ թագավոր» պատմավեպով կամ մեր ժամանակների լավագույն պատմաբան֊հրապարակախոսներից մեկի՝ Հրանտ Տեր֊Աբրահամյանի «Պապ թագավորի այլընտրանքային պատմությունը» սքանչելի շարքով։ Բայց եթե բանասիրական կրթություն ստացած համալսարանականը պատմագիտական աղբյուրը չի տարբերում գեղարվեստական ստեղծագործությունից՝ պատմավեպից, սա արդեն վկայում է այն մասին, որ ժամանակին ճիշտ են արել, որ Նիկոլ Փաշինյանին այդպես էլ լրագրող֊բանասերի դիպլոմ չեն տվել։ Իսկ եթե կարդացել ու այդպես էլ չի ըմբռնել Հրանտ Տեր֊Աբրահամյանի «այլընտրանքային պատմության» ժանրն ու շարադրանքի ենթատեքստը, դրա քաղաքական կոդերը, այդտեղից դուրս չի բերել «իր տնային աշխատանքը», սա իր հերթին արդեն լրիվ այլ ախտորոշում է՝ այս անգամ արդեն երկրի վարչապետի համար։

Գիտությունը թողնելով գիտնականներին՝ Նիկոլ Փաշինյանին պետք է ինչ֊որ մի կերպ բացատրել ու հասկացնել, որ յուրաքանչյուր ժողովուրդ՝ արևելքում, թե արևմուտքում, հարավում, թե հյուսիսում, իր պատմությունը շարադրում, խմբագրում, երբեմն էլ վերաշարադրում ու վերախմբագրում, մատուցում է իր սերունդներին բացառապես ներկայի ու գալիքի իրողությունների ու առաջնահերթություններիլույսի ներքո, և դա քաղաքական աքսիոմա է։ Ուստի, մեծ հանճար պետք չէ՝ մտածելու համար, թե պատմության հատկապես որ փուլում է մեզանում սկսել ակտիվորեն վերանայվել մեր վաղ միջնադարի ու հատկապես Արշակ II և նրա որդի Պապ թագավորի գահակալության շրջանի պատմությունը, ինչի մասին այստեղ֊այնտեղ, հավանաբար, ինչ֊որ բաներ լսել է Նիկոլ Փաշինյանը։

Ուշադիր թերթեք պատմության վերանայման այդ փուլը և կարձանագրեք, որ դա արվել է հիմնականում խորհրդային իշխանության սկզբնական ու նրա ամրապնդման շրջանում։ Ու արվել է բացառապես մեկ քաղաքական նպատակով՝ կասկածի տակ առնելու հայ առաքելական եկեղեցու մատուցած պատմական ծառայությունը հայ ժողովրդին, նրա պատմական օգտակարությունը՝ հոգևոր իշխանություններին հետահայաց հակադրելով ժամանակի աշխարհիկ իշխանություններին, ինչի պատմական օբյեկտիվ հիմքերը լիուլի կային մեր պատմագրության մեջ և բնորոշ էին վաղ ու զարգացած միջնադարին։ Հենց այդ համատեքստում են ծնվել գրեթե բոլոր այդ աշխատություններ՝ գիտական, կիսագիտական, թե հրապարակախոսական, որոնք Արշակ Երկրորդին ու Պապ թագավորին հերոսացնում են՝ ի հակադրություն առկա աղբյուրների և հայ առաքելական եկեղեցու։ Անգամ այն իր գեղարվեստական֊մշակութային ուղեկցությունն է ունեցել. մեծանուն Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերան ևս հենց այդ շրջանում է վեր հանվել մոռացությունից ու ամբողջությամբ ներկայացվել հայ հանդիսատեսին։ Այդ ժամանակ է Զորյանը հեղինակել իր հայտնի պատմավեպը։

Խնդիրն էլ բացարձակապես մեր վաղ միջանադարյան աշխարհիկ ու հոգևոր իշխանություններին համեմատելու, նրանցից պատմության սև ու սպիտակ կողմեր ստանալու մեջ չէ, ինչին ամեն կերպ ձգտում է Նիկոլ Փաշինյանը՝ չբավարարվելով մեր ներկայի ու ոչ հեռավոր անցյալի հետ այդ կերպ վարվելով։ Խնդիրը պատմական անցյալի ռացիոնալ ընկալման մեջ է։ Նիկոլ Փաշինյանի պարագայում, ինչպես երևում է, դրա իսպառ բացակայության, նրա ծարավ տգիտության։

Մյուս կարևոր դիտարկումը վերաբերում է հայ առաքելական եկեղեցու հետ Պապ թագավորի ունեցած հակասություններին՝ Ներսես Մեծ, նրան հաջորդած Շահակ Ա Մանազկերտցի կաթողիկոսներ, Կեսարիայի փոխարեն վերջինիս ձեռնադրմանը հայ եպիսկոպոսների կողմից և այլն, ինչի մասին սիրում է անվերջ աղմկել Նիկոլ Փաշինյանը։ Անշուշտ, Պապ թագավորը մեր պատմության ամենահակասական կերպարներից մեկն է, և արժանի է հավուր պատշաճի և օբյեկտիվ գնահատման, նշված աղբյուրների քննական շարադրմամբ։ Բայց, մի՞թե, դա պիտի անել չիմացությամբ համեմված ու կատարելապես բոբիկ։

Պետք է ինչ֊որ մեկն իր վրա, այդուհանդերձ, վերցնի հումանիտար առաքելություն ու Նիկոլ Փաշինյանին բացատրի, որ վաղ միջնադարը՝ IV-V դդ., ավատատիրության կամ ֆեոդալիզմի հաստատման սկզբնական փուլն էր ոչ միայն Հայաստանում, այլև հարևաններ Հռոմեական կայսրությունում, Սասանյան Պարսկաստանում ու նրանց սահմաններից էլ դուրս։ Այդ պատմափուլում հենց հողատիրությանձևերով էր պայմանավորվում իշխանության բաշխումը՝ թագավորի, եկեղեցու, իշխանական տների, ազատների ու քաղաքացիների մյուս խմբերի միջև, քանի որ հողը եկամտի հիմնական աղբյուրն էր։ Պիտի նաև ինչ֊որ կերպ բացատրել, որ դեռևս մինչավատատիրական, մինչքչրիստոնեական՝ հեթանոսական շրջանում, քրմերի դասն իր հերթին համարվում էր ամենամեծ կալվածատեր֊հողատերերից մեկը։ Պիտի բացատրել, որ քրիստոնեության ընդունումից հետո արդեն քրիստոնեական եկեղեցին դարձավ ամենախոշոր հողատերերից մեկը և ողջ վաղ միջնադարը Մեծ Հայքում ու ոչ միայն Մեծ Հայքում, ավատատիրության հաստատմանը զուգահեռ, ընթանում էր աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների միջև բնական քաղաքական պայքարով, որի առարկան հողն էր։ Պիտի նաև բացատրել, որ իր կողմից այդքան վկայակոչված Շահակ Ա Մանազկերտցի կաթողիկոսը, ով, Ներսես Մեծ կաթողիկոսի թունավորումից հետո, Պապ թագավորի պահանջով ձեռնադրվեց ոչ թե Կեսարիայում, այլ հայ եպիսկոպոսների կողմից, հենց մինչքրիստոնեական շրջանից հայտնի աղբիանոսյանների քրմական տոհմից էր, որոնք քրիստոնեության ընդունումից հետո դարձել էին արդեն հայ առաքելական եկեղեցու սպասավորներ և որպես Գրիգոր Լուսավորչի տոհմի մրցակիցներ, շարունակում էին լինել խոշոր ավատատերեր և ազդեցիկ քաղաքական դերակատարներ։ Նիկոլ Փաշինյանին պիտի հուշել՝ ծանոթանալ նաև Պապ թագավորի գահակալությանը նախորդած շրջանի պատմությունը՝ Տրդատ Մեծից հետո, հասկանալու համար, թե ինչպիսի կատաղի պայքար էր ծավալվում կաթողիկոսական աթոռի համար Լուսավորչի ու Աղբիանոսի տոհմերի ներկայացուցիչների միջև ու քանի կաթողիկոս մահացան ոչ իրենց սեփական մահով։ Երևի իմաստ ունի նաև բացատրել, որ հայ առաքելական եկեղեցին իր ինքնուրույնությունը տիեզերական եկեղեցուց ժամանակի ընթացքում հռչակել, հաստատել ու քայլ առ քայլ զարգացրել է, նախևառաջ, մեր երկրում քրիստոնեության հաստատման առանձնահատկություններով պայմանավորված, ապա նաև դավանաբանական հարթությունում, տիեզերական ժողովների որոշումների ընդունմամբ ու դրանց չընդունմամբ՝ միջեկեղեցական տևական պայքարի արդյունքում։

Ի վերջո, ընկալու՞մ է, արդյոք, Նիկոլ Փաշինյանը, որ լավ չմտածված ակնարկներով, չիմացաբար ու նման լույսի ներքո այդքան վկայակոչելով Պապ թագավորին, ինքնաբերաբար, անհանգստության ու աղետի սպասման մեծ ազդակ է փոխանցում հայ ժողովրդին։ Տեղեկացվա՞ծ է, արդյոք, Նիկոլ Փաշինյանը, որ, մեծ հաշվով, IV դ. մեր Արշակունի արքաներին՝ Արշակ Բ֊ին, նրա որդի Պապին, Վարազդատին ու Պապի որդի Արշակ Գ֊ին այդպես էլ չհաջողվեց սրված աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում ճիշտ խուսանավել ժամանակի երկու հզոր տերությունների՝ Հռոմեական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև, ինչի արդյունքում, Պապի գահակալությունից ընդամենը 13 տարի անց Մեծ Հայքը, ըստ էության, կորցրեց իր անկախությունը և բաժանվեց երկու հսկա տերությունների միջև՝ այդ կերպ կանխորոշելով նաև դեպքերի հետագա՝ մեզ համար անբարենպաստ ընթացքը։

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն ինքնաքննադատությանկարիք ունի՝ հասկանալու, որ չի կարելի խոսել մի բանից, որից գլուխ ընդհանրապես չի հանում։ Այս հոդվածի միակ նպատակը դա է։ Հուսանք, որ նա այլևս երբեք, գոնե այս բնավ ոչ ամբողջական պատառիկն ընթերցելուց հետո բոբիկ ոտքերով չի մտնի պատմության քարանձավը ու չի մոլորվի կամ ո՞վ գիտի՝ չի մոլորեցվի այնտեղ»:

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers
Most Popular