Վանեցյանի հայատարարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն կարող բերել․ Ավինյան
ՔաղաքականԱյսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ցավով է հետևում Արթուր Վանեցյանի հայտարարությունների շարքին` համարելով դրանք անհասկանալի:
Հարցին, թե կարո՞ղ է մեկնաբանել, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսում նախկին ԱԱԾ տնօրենը, Տիգրան Ավինյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել։
«Պետական պաշտոնյայի նման ձևով հեռացումն ուղղակիորեն ինձ համար անհասկանալի է և անընդունելի։ Վանեցյանի հայտարարության մեջ մտահոգության տարրեր չեմ տեսնում, իմ տպավորությունն այլ է։ Ցավով եմ հետևում նրա հայտարարությունների շարքին։ Պաշտոնանկությունից հետո ԱԱԾ նախկին տնօրենի հայտարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն կարող բերել»,- ասաց Ավինյանը։
Փոխվարչապետը հավելեց, որ որևէ ստվերային գործարք չի եղել և չէր կարող լինել։
Հիշեցնենք, թր երեկ` ի պատասխան Նիկոլ Փաշինյանի Լոս Անջելեսում արված հայտարարությանը, թե Վանցյանն իր քայլով սպայի ուսադիրները գցում է աղբարկղը, ԱԱԾ նախկին տնօրենը հարցազրույց էր տվել` ասելով, որ չնայած իր հրաժարականից հետո Փաշինյանը դեռ շարունակում է մարդիկ ուղարկել իր մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռի, բայց Վանեցյանը տեսնում է, որ Փաշինյանը խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս պոպուլիստական հայտարարություններով։