Կառավարությունը որպես նվիրատվություն ընդունեց «Գոլդեն Փելիս» հյուրանոցը (տեսանյութ)
ՏեսանյութերՏարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր կառավարության նիստում առաջարկեց 7 միլիարդ արժողությամբ «Գոլդեն Փելես» հյուրանոցը եւ հողատարածքն ընդունել ՀՀ-ի նվիրատվություն:
Որոշման համաձայն՝ նվիրատվության մեջ են մտնում Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19.758 քառ. մետր մակերեսով շենք շինությունները, դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, շենք-շինությունների ներսում առկա շարժական գույքը: