Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է 

Հայաստանն ու Չինաստանը կիրականացնեն հետախուզվող անձանց փոխանակում

Հայաստան

Կառավարությունը հավանություն տվեց 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին:

Հիմնավորման մեջ նշվում է. «Հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով պետությունները կնքում են բազմակողմ և երկկողմ պայմանագրեր, որոնցով կարգավորվում են կողմերի՝ պետությունների միջև հանձնմանն առնչվող իրավական մեխանիզմները:

Պայմանագրի Կողմերը Պայմանագրի դրույթներին համապատասխան և Հայցվող Կողմի պահանջով, պարտավորվում են մյուս Կողմին հանձնել իրենց տարածքում հայտնաբերված և Հայցվող Կողմի կողմից հետախուզվող ցանկացած անձի՝ այդ անձի նկատմամբ քրեական վարույթ կամ նշանակված պատիժն իրականացնելու նպատակով:

Պայմանագրով հստակ կարգավորվում են հանձնման համար հիմք հանդիսացող հանցանքները, հանձնում իրականացնելու պարտադիր եւ հայեցողական, ինչպես նաեւ քաղաքացիների մերժման հիմքերը, հաղորդակցության ուղիները, անհրաժեշտ     փաստաթղթերի ցանկը հարցումն ապահովելու նպատակով: Այն նախատեսում է մինչեւ հանձնումը հետախուզվող անձի ժամանակավոր կալանավորման հնարավորություն: Պայմանագրում առկա են նաեւ հանձնման ենթակա անձի հանձնման, վերահանձնման, հանձնման հետաձգման եւ ժամանակավոր հանձնման հետ կապված ընթացակարգային դրույթներ: Մի քանի պետություններից ստացված հարցումների պարագայում Պայմանագրով դիտարկվում են այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են վերոնշյալ Պայմանագրի դրույթներին ներկայացված հարցումների համապատասխանությունը, տարբեր հանցանքների ծանրության աստիճանը, հանցանքի կատարման ժամանակը, վայրը եւ այլն:

Հետախուզվող անձի կողմից հանցագործության արդյունքում ձեռք բերված միջոցները, հանցագործության գործիքներն ու այլ գույքը, որոնք կարող են օգտագործվել որպես իր տարածքում գտնված ապացույցներ, հանձնման մասին հարցումը բավարարելու դեպքում, բռնագրավում է Հայցվող Կողմը՝ իր ազգային օրենսդրությանը համապատասխան:

Պայմանագրով կարգավորվում են նաեւ տարանցիկ փոխադրմանը, ինչպես նաև ծախսերին առնչվող իրավահարաբերությունները:

Հաշվի առնելով հանձնմանն առնչվող երկկողմ եւ բազմակողմ պայմանագրերի առկայության դրական ազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման գործում՝ կարեւորում ենք հատկապես այս բնագավառում  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկկողմ պայմանագրի կնքումը, քանի որ Կողմերի պետությունները միասին չեն հանդիսանում որեւէ բազմակողմ միջազգային պայմանագրի Կողմ, ինչպես նաեւ դեռեւս կնքված չէ իրավական փոխօգնության, դատապարտյալների փոխանցման, հանձնմանն առնչվող իրավական կարգավորումներ նախատեսող որեւէ երկկողմ պայմանագիր: Տարեցտարի Կողմերի պետությունների քաղաքացիների հոսքի ավելացումը Հայաստանի Հանրապետություն եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կարող է հանցագործությունների հնարավոր աճի տեղիք տալ, ուստի երկկողմ պայմանագրերի կնքումը ներկայումս դարձել է հրատապ խնդիր:

Հաշվի առնելով վերոգրյալ հանգամանքները՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագրի վավերացումը գտնում է նպատակահարմար:

Նշենք, որ Պայմանագրի յուրաքանչյուր Կողմ պետք է մյուս Կողմին դիվանագիտական հայտագրով տեղեկացնի, որ իր օրենքների շրջանակներում արվել են Պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերը:

2019 թ. հուլիսի 18-ի դրությամբ՝ չինական կողմից չի ստացվել ծանուցում՝ Պայմանագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ ներպետական ընթացակարգերի կատարման մասին»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվում
Ամենադիտված