Սիմոն Մարտիրոսյանն` աշխարհի չեմպիոն
SportԹաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս եկավ Սիմոն Մարտիրոսյանը:
109 կգ քաշայինների պայքարում հայ մարզիկը պոկում վարժությունում բարձրացրեց 199 կգ ծանրաձողը և սահմանեց աշխարհի ռեկորդ:
Հրում վարժությունում Մարտիրոսյանը գրանցեց 230 կգ արդյունք:
Երկամարտի 429 կգ արդյունքուվ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն:
Հայ մարզիկը աշխարհի չեմպիոն է դարձել նաև 2018թ-ին: