Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրենը խարդախությամբ հափշտակել է գումարներ. նրան մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
ԻրավունքՇիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ «Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի» Գյումրիի մասնաճյուղի տնօրենը, միաժամանակ հանդիսանալով «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք անձանցից ԱՄՆ տեղափոխելու նպատակով խարդախությամբ հափշտակել է գումարներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Ս.թ. սեպտեմբերի 20-ին Կարինե Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել։ Իրավապահները հիմնավոր տեղեկություններ ունեն, որ նրա գործողություններից տուժել են այլ անձինք ևս, որոնք կարող են դիմել ոստիկանության Կումայրիի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։