Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 

Սաբոտա՞ժ, թե՞ համակարգային «խոտան». տնտեսության հետ մի բան այն չէ

Վերլուծական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել վերջին տնտեսական ցուցանիշներին և նշել, որ ընդհանուր առմամբ Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում: Արդյո՞ք դա այդպես է: 2019 թ. սպառողական գները յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ կանոնավոր աճել են: Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ 2019 թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1,7% գնաճ: Հունիս ամսին գնաճը կազմել էր 2,5%, դրանից առաջ՝ 2,8, ապրիլին՝ 2,2 և այլն: Հիշեցնենք, որ 2018 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2017 թ. համանման ցուցանիշի համեմատ Հայաստանում գնաճը կազմել էր 2,5%: Այսպիսով, սննդամթերքի համար 2019 թ. հուլիսին նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ գնաճը կազմել է 2,8 %, նախորդ ամսվա աճը եղել է 4,8 %, մասնավորապես՝ հացը թանկացել է 5,5 տոկոսով, ձուն՝ 38,9 %-ով միսը՝ 3,1 %, կարտոֆիլը՝ 75,4 %, թռչնամիսը (հավ, հնդկահավ և այլ ընտանի թռչուններ)՝ 13,6 %, բանջարեղենի գներն աճել են 11,7%-ով, կարագի գինը նվազել է 3,6 %-ով: Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 4,1%- ով: Հագուստի, կոշիկի և տրիկոտաժե այլ պարագաների գները գրանցել են 6,2 % աճ: Առողջապահության ոլորտում արձանագրվել է գների 1,7 % աճ, տրանսպորտի ոլորտում՝ 1,1 % աճ: Կապի, ինչպես նաև հանգստի և մշակույթի ոլորտներում գները համապատասխանաբար նվազել են 0,5 % և 1,3%-ով: Օգոստոսին գնաճը մեղմվել է, սակայն դա ոչ թե միջամտության, այլ շուկայի բնականոն տրանսֆորմացիայի արդյունք էր:
 
Հիշեցնենք, որ 2018թ-ին հունվար ամսին «Ելք» դաշինքի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը և իր նախկին գործընկերները դուրս էին եկել փողոց և պայքարում էին գնաճի դեմ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պայքարում են ոչ միայն թանկացումների, այլ թանկացնողների դեմ: Սակայն, մինչ այս պահը՝ ունենք հետևյալ պատկերը. մինչ կառավարությունը զսպում է բյուջեի ծախսերը, Կենտրոնական բանկը ստիպված էժանացնում է փողը` փորձելով ակտիվացնել գնաճը։ Թե դա ինչպե՞ս է ազդում գների կայունության վրա, արդեն իսկ ակնհայտ է: Էժանացնելով փողը և խթաններ ստեղծելով տնտեսության ու գնաճի ակտիվացման համար` դժվար է ասել, թե Կենտրոնական բանկը որքանով է հաշվարկել այս բոլոր ռիսկերի հնարավոր ազդեցությունները։ Գնաճով առանձնապես հետաքրքրված չէ նաև ՏՄՊՊՀ-ն, որի ղեկավար Գեղամ Գևորգյանը թեև գնաճ նկատել է ի տարբերություն Փաշինյանի, սակայն քայլեր գնաճի մեղման ուղղությամբ ձեռնարկել կարծես թե չի պատրաստվում: Ուշագրավն այստեղ այն է, որ ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանին որևէ կերպ Փաշինյանի թիմի անդամ չես անվանի, վերջինս ավելի քան տեղավորվում է նախկին իշխանությունների «մարդ» բանաձևի մեջ:
 
Գեղամ Գևորգյանը նույնպես նորեկ չէ քաղաքական դաշտում, պարզապես անցնելով պետական ծառայության բավական երկար ճանապարհ՝ այժմ հանգրվանել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի «թևի» տակ, ընդ որում, թևի՝ բառի քաղաքական իմաստով: Հետևաբար, ի՞նչ է ստացվում. Փաշինյանն արձանագրում է, որ գնաճ չկա, սակայն ԿԲ-ն արել է այնպես (կամա թե ակամա), որ այն կա և լինելու է ապագայում, իր հերթին ՏՄՊՊՀ-ն մատը մատին չի խփում, որպեսզի այդ գնաճի պատճառները վեր հանվեն, իսկ գնաճը՝ մեղմվի: Արդյունքում, իհարկե, տուժում է վարչապետի վարկանիշը, քանի որ առավոտյան խանութ այցելած տնային տնտեսուհիները հետագայում համադրելու են ցուցանակների վրա արձանագրված գինը և Փաշինյանի գրառման մեջ առկա պնդման անհամապատասխանությունը: Մնում է հասկանալ. սա սաբոտա՞ժ է ընդդեմ Փաշինյանի, թե՞ պարզապես համակարգը իսկապես «սբոյ» է տվել…
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Ամենադիտված