Ռուսաստանն արգելել է մուտք գործել երկիր ութ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին Արսեն Թորոսյանը՝ իր և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպի լուրերի մասին ՀՀ ԱԺ պատգամավորները թիմային մրցապայքարում նվաճեցին չեմպիոնական տիտղոսը․ Մխիթար Հայրապետյան «Երրորդ ուժը» հանդիպում-քննարկման է հրավիրել Բաբկեն Թունյանին Պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դատին․ Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո» Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին. Mediaport Մենենդեսը կոչ է անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցով Ո՞ւմ շվաքի ներքո է Սուրեն Պապիկյանը բազմել նախարարի աթոռին. Դավիթ Խաժակյան Արմեն Սարգսյանը ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել 

Նոր Հայաստանի ամենաաղմկահարույց կոռուպցիոն բացահայտումները

Վերլուծական
Վերջին օրերին հաճախակի են դարձել խոսակցությունները՝ կապված կոռուպցիոն գործերի բացահայտման տեմպերի հետ: Շատերին այդ տեմպերը գոհացնում են, շատերին՝ ոչ: Փորձենք ամփոփել հեղափոխությունից հետո Հայաստանի ամենաաղմկետ կոռուպցիոն բացահայտումները և հասկանալ՝ իրականում ինչ է շահել դրանից պետությունը և բյուջեն:
 
Հեղափոխությունից հետո ամենաաղմկահարույց առաջին բացահայտումը թերևս վերաբերվում էր Գեներալ Մանվել Գրիգորյանին, ում առաջադրվեցին ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու մեղադրանքներ։ Հունիսի 16-ին «Երկրապահ կամավորական միության» նախագահին Ազգային անվտանգության ծառայությունը բերման ենթարկեց ԵԿՄ Էջմիածնի տարածքային կառույցի շենքից։ Մանվել Գրիգորյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել յուրացման համար, և, որպես վնաս, վարույթն իրականացնող մարմինը ֆիքսել է 7 մլն դրամ, որը դեռևս 2018-ի սեպտեմբերին վճարվել է դատախազության դեպոզիտ հաշվին:
 
Սերժ Սարգսյանի մերձավորների նկատմամբ առաջադրված մեղադրանքներից ուշագրավ էր նաև նրա երկարամյա թիկնազորի պետի՝ Վաչագան Ղազարյանի գործը։ Հունիսի 25-ին Երևանի Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկի» մուտքի մոտ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալեցին Ղազարյանին։ ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող Վաչագան Ղազարյանի ձեռքի պայուսակում կար 120 000 ԱՄՆ դոլար, 436 միլիոն դրամ գումար։ Նրան ուղեկցած Լեքսուս ավտոմեքենայից հայտնաբերվեց 50 000 ԱՄՆ դոլար։ Վաչագան Ղազարյանը հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնել է:
 
Հեղափոխությունից հետո ի հայտ եկան մի շարք կոռուպցիոն սխեմաներ, որոնք առնչվում էին անգամ տարիներ ի վեր պաշտոններին հրաժեշտ տված գործիչների։ Այսպես, Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին մեղադրանք առաջադրվեց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ու փողերի լվացման համար։ Ըստ ԱԱԾ-ի՝ Արմեն Ավետիսյանը տարբեր անձանց հետ ձեռնարկել և ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը։ Համալիրը ընդամենը երեկ փոխանցվեց պետությանը:
 
2018 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու. «Սա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»: Ավելի ուշ պարզվեց, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մասին է, որը մինչ օրս դեռ կալանավորված չէ. հասցրեց թաքնվել քննությունից: Ու պարզվում է, որ երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի գործը հարուցված է եղել դեռևս 2015 թվականին՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախաձեռնությամբ:
 
2018-ին նաև հայտնի դարձավ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու մասին: Ի դեպ, այս ընկերությունները կապվում էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անվան հետ, մինչդեռ Սաշիկ Սարգսյանի կապը այս պատմության մեջ ոչ միայն չապացուցվեց, այլ վերջինս դեռ ազատության մեջ է: Միայն պետք է նշել, որ ըստ իրավապահ մարմինների՝ այսօրվա դրությամբ պատճառված վնասից վերականգնվել է 210մլն. ՀՀ դրամ գումար։
 
Խոշոր կոռուպցիոն բացահայտումները չշրջանցեցին նաև Ատոմակայանը: ՀՀ ԱԱԾ-ն պարզել էր, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք իրենց կողմից տնօրինվող ընկերությունների միջև վերավաճառքի ձևական գործարքներ են ձևակերպել և ուռճացրել ապրանքների իրական գները։ Արդյունքում շուրջ 7 մլն ՀՀ դրամ արժեքով անվտանգության պահեստամասերը 2017-2018 թվականների ընթացքում ՀԱԷԿ-ին վաճառել են 33 մլն դրամով` այդպիսով վատնելով շուրջ 25 մլն ՀՀ դրամ:
 
Սոցապ ոլորտում ևս եղան աղմկահարույց բացահայտումներ: Մասնավորապես, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցները ապօրինաբար ելքագրել էին 500 միլիոն դրամ: Այս ընթացքում վերջիններս կամովին վերականգնել են պետությանը պատճառված վնասից 107մլն ՀՀ դրամը՝ պատրաստակամություն հայտնելով մինչդատական վարույթի ընթացքում ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված վնասը։
 
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ամիսներ առաջ մեղադրանք էր առաջադրվել. Քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Քրեական գործի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված էական վնասի փոխահատուցման բեռն իր վրա է վերցրել Գագիկ Խաչատրյանը, այդ թվում՝ Սերգո Կարապետյանի համար վճարվելիք գումարների պարտավորությունը: Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դրամ, որի մեծ մասն արդեն վերականգնվել է: Սակայն դա կարծես չի օգնել Գագիկ Խաչատրյանին, ում իր եղբորորդու հետ մեկտեղ կալանավորեցին վերջերս՝ արդեն մեկ այլ քրեական գործի շրջանակներում. նրանք մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:
 
Օրերս էլ նոր քրեական գործ է հարուցվել Սերժ Սարգսյանի ավագ եղբայր Լևոն Սարգսյանի դեմ։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հափշտակության համար։ Հանցագործության մասին Հատուկ քննչական ծառայություն հաղորդում է տվել գործարար Վլադիսլավ Մանգասարյանը։
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանն արգելել է մուտք գործել երկիր ութ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին Արսեն Թորոսյանը՝ իր և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպի լուրերի մասին ՀՀ ԱԺ պատգամավորները թիմային մրցապայքարում նվաճեցին չեմպիոնական տիտղոսը․ Մխիթար Հայրապետյան Օնիկ Գասպարյանն անհասկանալի հայտարարություններ է անում․ Արթուր Ղազինյան «Երրորդ ուժը» հանդիպում-քննարկման է հրավիրել Բաբկեն Թունյանին Պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դատին․ Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո» Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին. Mediaport Մենենդեսը կոչ է անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցով «Չեք կարող գտնել ֆիլտր իրական երջանկության համար». Իվետա Մուկուչյանի լուսանկարն առանց ֆիլտրերի Ո՞ւմ շվաքի ներքո է Սուրեն Պապիկյանը բազմել նախարարի աթոռին. Դավիթ Խաժակյան Արմեն Սարգսյանը ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբԸնթերցողները քննադատել են Playboy-ի` «պլյուս սայզ» մոդելի պատկերով շապիկըԱռողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Ինչու են Սոթքի հանքի աշխատակիցները փակել ճանապարհը. մանրամասներՌուսաստանն ԱՊՀ երկրներից պահանջել է հետ վերցնել իրենց անօրինական ներգաղթյալներին մինչ հունիսի 15-ը Սերժ Սարգսյանը մասնակցում է Հրաչյա Հարությունյանի հոգեհանգստին (տեսանյութ) «Եթե ինքդ քեզ չսիրես, քեզ ոչ ոք չի սիրի». Արփի Գաբրիելյանը` հմայիչ կերպարումՊՆ-ն՝ սահմանային իրավիճակի մասինՍԴ նախագահը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր Քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը 2016-ին մենք հողեր ենք կորցրել, եթե հողեր կորցնելը նշանակում է հաղթանակ, էս էլ որակեք հաղթանակ. «Իմ քայլի» պատգամավոր Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Արցախյան պատերազմում նահատակված զինծառայողների նոր անուններ են հրապարակվել Դոմի Ռոուզը ներկայացել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՌԴ դեսպանինԵրկրի անվտանգությանը վերաբերվող ցանկացած տեղեկատվություն իրավունք չունի հրապարակվելու. Չոբանյան Ալեն Սիմոնյանը պատրաստվում է դատարանում պաշտպանել իր իրավունքները Արայիկ Հարությունյանն այցելել է ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. Armtimes.com Արմեն Սարգսյանն այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցիԱրցախի ԱԺ նախագահը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը Սոթքի հանքի աշխատակիցները փակել են հանքավայր տանող ճանապարհը«Արբանյակի մասին Նիկոլ Փաշինյանի սուտը՝ փաստերով» 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է կին զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն 53 օր գերության մեջ գտնվող զինվորին ետ են տարել բանակ. բացառիկ մանրամասներ. ArmLur.am (տեսանյութ) Ականի պայթյունից վիրավորված ադրբեջանցի զինծառայողը մահացելHonda-ն բախվել է Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկել սանմաքրման 2 աշխատակցի «Իմ Հրանտը դարձավ 23 տարեկան». Գրիշա Աղախանյանը որդու հետ լուսանկար է հրապարակել Անցկացվել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցություն. ՊՆ Քննարկվել են հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած հիմնական խնդիրները Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը ՍԴ-ն կարճեց Հայաստանում կստեղծվի երկու նոր արգելոց-թանգարանՆիկոլը հանրությանը ևս մեկ անգամ խաբելու համար «հրապարակում» է ԱԽ գաղտնի արձանագրություններ. Հրանտ Բագրատյան ԱՄՆ Ինդիանապոլիս քաղաքում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանը «ջարդում» է սոցիալական ծառայողներին․ ընտրություններին ընդառաջ սոցծառայության պետերին փոխարինում են յուրայիններով Ապրիլի 17-ին ժամանակավորապես փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները ՀՀՖ-ն և Արմեն Մելիքբեկյանը դատական հայց են ներկայացրել Էդմոն Մարուքյանի դեմ ՀՀ-ից գրավադրված գույքի ապօրինի արտահանման խնդիր կա․ երկրից դուրս են բերում ու օտարում. Դավթյան Նարեկ Տերյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ «Արսենալի» հարձակվող Օբամեյանգը հոսպիտալացվել է մալարիայով
Ամենադիտված