Նեյմարն ու «Բարսելոնա»-ն տարաձայնությունը կհարթեն առանց դատարանի
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնա»-ի ու թիմի նախկին ֆուտբոլիստ Նեյմարի միջև տարաձայնությունները՝ կապված բունուսային վճարների հետ, կլուծվեն առանց դատարանի:
Ինչպես տեղեկացնում է ESPN-ն, դատական նիստը տեղի չի ունեցել. կողմերը համաձայվել են հարցը լուծել բանակցությունների միջոցով:
Նեյմարը կատալոնական ակումբից պահանջում է 26 միլիոն եվրո բոնուս, որը նա պետք է ստանար թիմում հանդես գալու ընթացքում:
«Բարսելոնա»-ն էլ իր հերթին է դատի տվել ֆուտբոլիստին և պնդում է, որ բոնուսները վերաբերում են պայմանագրի ամբողջական կատարմանը: Ակումբը ֆուտբոլիստից պահանջում է հետ վերադարձնել 14 մլն եվրո բոնուսը, քանի որ Նեյմարը թիմից հեռացել է պայմանագրի ժամկետը չլրացած: