Աղջկա արյունը դարձել է մուգ կապույտ՝ սովորական ցավազրկող ընդունելուց հետո (լուսանկար)
ԱյլԱՄՆ Փրովիդենս քաղաքում բժիշկները հայտնել են 25-ամյա կնոջ դեպքի մասին, ում արյունը մուգ կապույտ է դարձել այն բանից հետո, երբ նա ընդունել է ցավազրկող դեղամիջոց:
Կինը, ում անունը չի նշվում, դիմել է Ռոդ-Այլենդի շտապ օգնություն` բողոքելով հոգնածության, ծանր շնչառության և ընդհանուր թուլության մասին: Աղջկա վրա մեկ հայացք նետելուց միանգամից պարզ է դարձել, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ. նա նկատելիորեն կապույտ էր դարձել:
Երկար ժամանակ պատճառաբանություն փնտրելու անհրաժեշտություն չկար: Նախորդ օրը աղջիկը ատամների ցավ է ունեցել, ինչի պատճառով ստիպված է եղել օգտագործել անզգայացնող բենզոկային: Դրա պատճառով էլ տեղի է ունեցել հազվագյուտ արձագանք, որը կոչվում է մետեմոգլոբինեմիա: Սա հիվանդություն է, որի ժամանակ արյան մեջ բարձրանում է օքսիդացված հեմոգլոբինի (մետեմոգլոբին) պարունակությունը: Դրանից հետո սկսվում է հյուսվածքների թթվածնի սով, ինչը դառնում է կապտացման պատճառ:
Հիվանդին բուժելու համար նրան նշանակել են մետիլենային կապույտ ներկերի երկու դեղաչափ, որոնցում, բժիշկների կարծիքով, բացակայող էլեկտրոնը վերադարձնում են հեմոգլոբինի մոլեկուլը, որը վերականգնում է թթվածնի մակարդակը, հայտնում է Oddity Central-ը: Աղջիկը ամբողջ գիշեր գտնվել է հիվանդանոցում: Երբ նրա արյան կազմը վերադարձել է նորմալ վիճակի, հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից: