ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու է Գևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին Խմելու ջուրը չի թանկանա ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է Եռաբլուր Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն 

Ցածր տոկոսով եվրաբոնդերի թողարկումը ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացման ցուցիչ է․ տնտեսագետ

Տնտեսություն

Ցածր տոկոսով եկամտաբերությամբ եվրաբոնդերի թողարկումը նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ վստահությունը մեծացել է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց  տնտեսագետ Գոռ Ծառուկյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, համաձայն որոնց՝ ՀՀ թողարկած եվրաբոնդերի եկամտաբերությունն աննախադեպ ցածր էր։ Տնտեսագետը հավելեց, որ Հայաստանը կարող է ավելի ցածր տոկոսով գումար ներգրավել դրսից:

«2013 թվականին թողարկված եվրաբոնդերի եկամտաբերությունը կազմել էր 6.25 տոկոս: 500 մլն ԱՄՆ դոլարի մարումը պետք է կատարվի 2020 թվականին, որպեսզի դա բյուջեի վրա մեծ ծախս չլինի։ Մենք ոչ թե 500 մլն դոլար մարումը կատարում ենք բյուջեից, այլ կառավարությունը որոշեց այն վերաֆինանսավորել: Ստացվում է՝ մենք մեկ այլ եվրաբոնդով մարում ենք նախորդը, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա: Քանի որ Հայաստանի տնտեսության նկատմամբ միջազգային շուկայում, հարթակներում վստահությունը բավական մեծացել է, հնարավորություն եղավ եվրաբոնդերի նոր թողարկումը կատարել շատ ավելի ցածր տոկոսով՝ 4.20-ով»,- ասաց Գոռ Ծառուկյանը:

Նա ընդգծեց, որ եթե  երկիրը քիչ վստահելի է ու շատ ռիսկային է, ապա միջազգային շուկայում պետության արժեթղթերն ավելի բարձր տոկոսով են գնվում: Եթե երկիրն ավելի վստահելի է, ապա արդեն այդ եկամտաբերության տոկոսը ավելի ցածր է կազմում: Վերջին թողարկումը ցույց տվեց, որ եվրաբոնդերի թողարկումը 4.20 տոկոս եկամտաբերություն է ունեցել, ինչը նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ վստահությունը մեծացել է:

«Սա առաջին ազդակն է, և մենք կարող ենք ավելի էժան փողեր ներգրավել դրսից: ՀՀ վարչապետը նաև շեշտում է, որ հավելյալ ևս երկու միլիարդ դոլարի պահանջարկ էլ կար: Այսինքն՝ մենք ընդամենը 500 մլն դոլարի թողարկում ենք արել, սակայն շուկայում մեր եվրաբոնդերի նկատմամբ առկա էր 2 մլրդ դոլարի պահանջարկ: Դա նշանակում է, որ մենք ցանկացած պահի կարող ենք էլ ավելի էժան տոկոսով թողարկել եվրաբոնդեր և գումարներ ներգրավել»,- ասաց Գոռ Ծառուկյանը:

Միջազգային շուկայից Հայաստանի նկատմամբ դրական ազդակների համատեքստում տնտեսագետն անդրադարձավ նաև «Moody’s»-ի վերջին գնահատականներին, ըստ որի, Հայաստանի վարկանիշը բարձրացրել է: «Երբ տեսնում են, որ տվյալ պետության նկատմամբ վստահությունն ամրապնդվում է, հետևաբար դեպի այդ երկիր ներդրումներ ուղղելու հավանականությունը ևս մեծանում է»,- ասաց Գոռ Ծառուկյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել էր, որ Հայաստանի կողմից 2019թ-ին թողարկված եվրաբոնդերի սահմանված տոկոսադրույքը վկայում է, որ միջազգային հանրությունը շարունակում է իր լավատեսությունը մեծացնել ՀՀ տնտեսական զարգացումների նկատմամբ: 2013թ-ին եվրաբոնդերը թողարկվել էին 6.25, իսկ 2015թ-ին՝ 7.50 տոկոս եկամտաբերությամբ, ապա 2019թ-ին դրանք թողարկվել են 4.20 տոկոս եկամտաբերությամբ, այսինքն՝ դրանց սպասարկումը Հայաստանի համար շատ ավելի էժան է լինելու։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
Ամենադիտված