Վանաձոր քաղաքում այրվել է չբնակեցված տնակ (տեսանյութ)
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 28-ին, ժամը 17:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող նախկին գործարանի տարածքում այրվում է չբնակեցված տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չուխաջյան փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում գտնվող չբնակեցված տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 17:40-ին: Այրվել է տնակը (մոտ 21 քմ):