Բջջային հեռախոսը «սպանել է» 14-ամյա աղջկան
ԱյլՂազախստանի Բեստոբե գյուղում 14-ամյա աղջիկ է մահացել այն բանից հետո, երբ լիցքավորման միացված հեռախոսը թողել է մահճակալի վրա ու քնել, գրում է РИА Новости-ին:
«Աղջկա վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ենթադրվում է, որ նա մահացել է հոսանքի հարվածից»,-նշել է գործակալության զրուցակիցը:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին:
Երեխայի մահվան մասին ոստիկանությանը հաղորդել են ծնողները: Բջջային հեռախոսի մասին այլ տեղեկություն չի նշվում:
Դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է: