Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 

Արարատի մարզպետը համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու իրավասություն չունի. պարզաբանում

Քաղաքական

Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունը կայացվել է Նորաշեն համայնքի ավագանու կողմից՝ ըստ ՏԻՄ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջների, հետևաբար Արարատի մարզպետը համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու իրավասություն չունի: Այս մասին հայտնում է Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին ղեկավարի և համայնքի մի շարք բնակիչների կողմից այսօր իրականացված բողոքի ակցիայի ընթացքում մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքներին ի պատասխան տեղեկացնում ենք, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունը կայացվել է Նորաշեն համայնքի ավագանու կողմից՝ ըստ ՏԻՄ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջների, հետևաբար Արարատի մարզպետը համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու իրավասություն չունի:

Նորաշեն համայնքի նախկին ղեկավարի հայտարարությունն այն մասին, թե Գարիկ Սարգսյանն իրենց առաջարկել է անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ապատեղեկատվություն է, իրականության հետ աղերսներ չունի նաև պնդումը, որ համայնքի նախկին ղեկավարը ավագանու կողմից իրականացվող գործողություններից անտեղյակ է եղել:

Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կայացված որոշմանը նախորդել է ուսումնասիրությունների հետևյալ ընթացակարգը.
Նորաշեն համայնքի ղեկավարի՝ 06.09.2019թ. Արարատի մարզպետին հասցեագրված գրության համաձայն՝ 2019 թվականի մարտի 6-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 6-ը արձանագրվել է 3 նիստեր չկայանալու հանգամանքը:

Ըստ համայնքի ղեկավարի՝ ավագանու նիստերը չեն կայացել ավագանու անդամների կողմից նիստերի իրավազորությունը չապահովելու պատճառով: Սակայն, այստեղ բացակայում է հիմնավորումները, որ նիստերը չեն կայացել ավագանու անդամների կողմից ոչ հիմնավորված և կամայականորեն նիստերին չներկայանալու պատճառով:

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Արարատի մարզպետարան համայնքի ավագանու կողմից ուղարկվել է ավագանու 10.09.2019թ. արձանագրությունը Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով Նորաշեն համայնքի ղեկավարի կողմից ավելի քան վեց ամիս անընդմեջ համայնքի ավագանու նիստ չհրավիրելու հանգամանքը:

Գրությանը հետևել է մարզպետ Գարիկ Սարգսյանի կողմից 12.09.2019թ. արձակված թիվ ՄԿ/209-2019 կարգադրությունը, որի համաձայն՝ ստեղծվել է աշխատանքային խումբ համայնքի ավագանու նիստերի հրավիրման և անցկացման ընթացակարգերի ու իրավական պահանջների պահպանման գործընթացի ուսումնասիրություն իրականացնելու համար:

Աշխատանքային խմբի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է.
ՏԻՄ օրենքի կարգավորումներին համապատասխան՝ 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու նիստերի հրավիրման օրենսդրական կարգավորումներով անհրաժեշտ տեղեկատվությունն, այդ թվում՝ նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին հրապարակումն ամբողջությամբ պետք է տեղադրված լինի համայնքային պաշտոնական համացանցային կայքում:

Նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին հրապարակումն իրականացվում է 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում այդ տեղեկությունը կամ զանգվածային լրատվության միջոցներով կամ համայնքի պաշտոնական համացանցային կայքով հրապարակման միջոցով, որի ստեղծումն ու վարումն ապահովում է համայնքի ղեկավարը: Նորաշեն համայնքի համայնքային պաշտոնական համացանցային կայքի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ համայնքի ղեկավարը ՏԻՄ օրենքի դրույթներով իրեն վերապահված պարտականություններն չի կատարել՝ իր անգործությամբ հանգեցնելով ավագանու նիստերի չկայացմանը:

Նորաշեն համայնքի ղեկավարը ավելի քան վեց ամիս չի հրավիրել ավագանու նիստ, որն էլ հաստատվում է համայնքի պաշտոնական համացանցային կայքից արված լուսանկարներով և պաշտոնական համացանցային կայքում առկա տեղեկատվության ուսումնասիրությամբ:

Այսպիսով, ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարը ավելի քան վեց ամիս չի հրավիրել ավագանու նիստ, որն էլ հաստատվում է հետևյալով. հրավիրած բոլոր նիստերով համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձևավորելու համար աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն տասն օր առաջ չեն ներկայացվել գրավոր հարցեր, օրենքի խախտմամբ են ձևավորվել որոշման նախագծերը, որոնց պետք է կցվեին դրանց ընդունման հիմնավորումը, հարցերը նախապես չեն քննարկվել ավագանու իրավասու հանձնաժողովում, հետևաբար քննարկման արդյունքում ձևավորված կարծիքը չի կցվել ավագանու նիստի օրակարգի նյութերին՝ խախտելով ավագանու անդամների՝ օրակարգի և որոշումների նախագծերի կազմանը մասնակից լինելու և կարծիք հայտնելու օրենսդրական իրավունքը, համայնքի պաշտոնական համացանցային կայքից արված լուսանկարներով և պաշտոնական համացանցային կայքում առկա տեղեկատվության ուսումնասիրմամբ, որից պարզ է դառնում, որ Նորաշեն համայնքի ղեկավարը չի կատարել համայնքի ավագանու հերթական նիստը վեց ամսվա ընթացքում երկու ամիսը մեկ անգամ հրավիրելու և վարելու ՏԻՄ օրենքով սահմանված ընթացակարգային պահանջները, որից կարող ենք եզրակացնել, որ ավագանու նիստեր չեն հրավիրվել և կայացվել՝ խախտելով նաև տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցության սկզբունքը:

Աշխատանքային խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունից հետո, խմբի կազմված ուսումնասիրության ակտը Նորաշեն համայքնի ավագանու 10.09.2019թ. արձանագրությունը Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ՝ Արարատի մարզպետարանը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՏԻՄ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասով համապատասխան ընթացք տալու համար:

Սեպտեմբերի 27-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից Արարատի մարզպետարան է ստացվել գրություն, որով հայտնել են, որ նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ նշանակելու, անցկացնելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը: Միևնույն ժամանակ համայնքի բնականոն առօրյան չխաթարելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարաման մարմիններին վերապահված լիազորոթյունների շարունակականությունն ապահովելու նպատակով խնդրել են նշանակել Նորաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ինչն էլ արվել է Արարատի մարզպետի համապատասխան կարգադրությամբ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Ամենադիտված