Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 

Ունենք ընտրություններին խառնվող, սպային ծեծող մարզպետներ․ այս իրողություններին ինչպիսի՞ լուծում եք առաջարկում (տեսանյութ)

Քաղաքական

 ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է  տարածքային կառավարման մարմինների գործունեությունը կարգավորել օրենքով, այլ ոչ թե նախագահի հրամանագրերով: Նախագծով հստակեցվում են նաև մարզպետների լիազորությունները:  Տարածքային կառավարման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

«Տարածքային կառավարման մասին օրենքի նախագծով սահմանել ենք տարածքային կառավարման ոլորտում կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի լիազորությունները, սահմանել ենք մարզպետների և՛ ընդհանուր, և՛ ըստ հիմնական բնագավառների լիազորությունները, նկարագրել ենք մարզպետների նշանակման և ազատման կարգը, ինչպես նաև վերջինիս ներկայացվող պահանջները: Սահմանել ենք նաև մարզպետին կից գործող խորհրդակցական մարմնի՝ մարզի խորհրդի ինստիտուտը: Դրա կազմավորման և գործունեության կարգը նախատեսել ենք սահմանել կառավարության կողմից »,-ասաց Տերտերյանը:

Տարածքային կառավարման մասին օրենքի նախագծում մեծ բլոկ է կազմում մարզպետի և նրա ընդհանուր լիազորությունների նկարագրությունը: Փոխնախարարի խոսքով, սակայն, փորձել են օրենքի նախագիծը նախապատրաստելիս շատ չշեղվել մինչև այժմ ունեցած պրակտիկայից, արմատական փոփոխությունների խնդիր այս պահին չեն դրել:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խնդրանքով Տերտերյանն առանձնացրեց փոփոխություններից երեք կարևորագույնը:

«Առաջինն այն է, որ տարածքային կառավարման մարմինների գործունեությունն այսուհետ կարգավորում է օրենքով, մինչ այդ կարգավորվում էր նախագահի հրամանագրերով: Մենք հաճախ ունենում էինք իրավիճակներ, երբ օրենսդրական փոփոխությունները պետք էր շատ արագ ու սինխրոնիզացված իրացնել նախագահի հրամանագրում: Դա միշտ չէ, որ ստացվում էր՝ ոչ միայն տեխնիկական պատճառներով»,-ասաց փոխնախարարը:

Նա երկրորդ կարևոր կետն այն համարեց, որ տարածքային կառավարման մարմինների պատասխանատվության դաշտից իրավական և մասնագիտական հսկողությունը տեղափոխում են պետական կառավարման լիազոր մարմին, այսինքն՝ քաղաքական հարթություն: Գործող կարգով նախարարությունն է կրում իրավական և մասնագիտական հսկողության համաչափության, բովանդակության համար քաղաքական պատասխանատվությունը: «Հիմա մենք դա տեղափոխում ենք տարածքային կառավարման լիազոր մարմնի դաշտ: Իսկ մարզպետներին դիտում ենք որպես ինստիտուտներ, որոնք ավելի մոտ են կանգնած համայքներին և կարող են լիազոր մարմնի գործունեության տիրույթում ներգրավել իրենց մասնագիտական փորձառությունը, գիտելիքները և ոչ ավելի»,-նշեց Տերտերյանը:

Փոխնախարարը երրորդ կարևորությունն այն համարեց, որ մարզպետների լիազորությունները նկարագրել են ավելի կոնկրետ, ավելի գործնական ու ավելի արդյունքամետ բառապաշարով: Նրա կարծիքով՝ դա հնարավորություն կտա մարզպետների գործունեությունն ավելի հստակ ու առարկայական դարձնել և իրացնել մի կարևոր թեզ՝ չափելիության և գնահատման վերաբերյալ:

Իսկ «Լուսավոր Հայաստան«» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, դիմելով Վաչե Տերտերյանին, ասաց․ «Նախորդ իշխանությունների ժամանակ տարիներ շարունակ մարզպետները վերածվել են ֆեոդալների, նրանց տրվել են բազմաթիվ լծակներ, բոլոր գյուղապետները վերածվել են ենթակա- ստորադաս մարմինների և այդ ամեն ինչը կապիտալացվել է ընտրությունների տեսքով, այսինքն՝ ամբողջ համակարգը մտածված է եղել, որպեսզի  իշխանություններին ձայն բերեն այդ մարզպետները։ Երբ բերվում էր նման փոփոխություն ես ակնկալում էի, որ պետք է այս խնդիրը լուծվի, բայց մենք դեռ ունենք  ընտրություններին խառնվող, գյուղապետին աշխատանքից հեռացնող, սպային ծեծող մարզպետներ, այս իրողություններին ինչպիսի՞ լուծում եք առաջարկում»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ
Ամենադիտված