Ջասթին Բիբերը և մոդել Հեյլի Բոլդուինը կրկին ամուսնացել են (լուսանկարներ)
ТурцияՍեպտեմբերի 30-ին երգիչ Ջասթին Բիբերը և մոդել Հեյլի Բոլդվինը ամուսնացել են: Սակայն զույգը որոշել է չհանրայնացնել արարողությունը` արգելելով լրագորղների մուտքը հարսանիքի վայր:
Բիբերն ու Բոլդուինը միմյանց «այո» են ասել 154 հյուրի առաջ։ Նրանք թվում էին մոդելներ Քենդալ Ջենները, Կամիլա Մորոնեն, երգչուհի Քեթի Փերին, ինչպես նաեւ Բիբերի մենեջերը՝ Սքութեր Բրաունը։
Այնուամենայնիվ, պապարացիներին հաջողվել է մի քանի լուսանկար անել աստղային հարսանիքից:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ նորապսակները կանգ են առել հինգ աստղանի Montage Palmetto Bluff հյուրանոցում, որտեղ մտերիմ ընկերների հետ հարսանեկան երեկույթ են կազմակերպել: