«90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից 

«Դիջիթեք -2019»-ը մեկ հարկի տակ կընդունի մոտ 20 երկրի պատվիրակություն

Հասարակություն

ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան-էքսպո» կենտրոնում հոկտեմբերի 6-9-ը տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն միջոցառումը՝ հոբելյանական 15-րդ «Դիջիթեքը»:Ցուցահանդեսին մասնակցելու են մոտ 120 տեղական և արտասահմանյան ընկերություններ:

Այս տարի «Դիջիթեք Էքսպո-2019» ցուցահանդեսը տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019) զուգահեռ:

WCIT-ի մասնակիցները նաև հնարավորություն կունենան Մերգելյան ինստիտուտի տարածքում տեսնել հայկական տեխնոլոգիական ընկերությունների արտադրանքը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ «Դիջիթեքն» այն ցուցահանդեսներից է, որոնց միջոցով Հայաստանը հնարավորություն ունի ամբողջ աշխարհին ներկայացնել իր բարձր տեխնոլոգիական ընկերությունները:

«Ցուցահանդեսի շրջանակում լինելու է նախարարական կլոր սեղան, որին մասնակցելու են 20 երկրի նախարարների գլխավորությամբ պատվիրակություններ Իրաքից, Իրանից, Եգիպտոսից, ԱՄԷ-ից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Բանգլադեշից, Վրաստանից, Հունաստանից, Մալայզիայից, Լիտվայից, Էստոնիայից, Բրազիլիայից, Եթովպիայից և այլն: «Դիջիթեք»-ին մասնակցելու և տաղավարներ են ունենալու ստարտափները, ինչպես նաև ինժեներական և ռազմարդյունաբերական ընկերություններ»,- ասաց Արշակյանը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ ցուցահանդեսին մասնակցելու են մի շարք միջազգային ընկերություններ՝ Մալայզիայից, Իրանից, Գերմանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլն:

«Առաջին անգամ  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայանալու է նորաստեղծ ընկերություններով և ռազմարդյունաբերությամբ: Առաջին հարկում լինելու են նախարարության և ստարտափների հատվածը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի մեծ տաղավարը»,- նշեց Վարդանյանը և հավելեց, որ ցուցահանդեսին մասնակցող ընկերություններից միջազգայինները կազմում են մոտ 10 տոկոսը:

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ընդգծեց, որ իրենք 2009 թվականից մասնակցում են «Դիջիթեք էքսպոին» և միշտ աջակցել են այս նախագծին:

«Ucom ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական աշնան երկու ամենակարևոր իրադարձությունների՝ WCIT-2019-ի տեխնիկական և հոբելյանական DigiTec-2019-ի պլատինե հովանավորն է։ Այս երկու առիթներն անպայման պետք է օգտագործել միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործակցությունը խթանելու, հայկական ՏՏ ոլորտի կարողությունները ներկայացնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար», - ասաց Եսայանը։

Հարցին, թե ինչ նորություններով են հանդես գալու՝ Ucom-ի գլխավոր տնօրենը նշեց, որ նոր ծառայություններ են ներկայացվելու հանրությանը: «Այս տարի ներկայացնելու ենք fleet management համակարգը, որը թույլ կտա կորպորատիվ հաճախորդներին հետևել իրենց մեքենաներին, վառելիքի ծախսին և օպտիմալացնել իրենց ճանապարհային ծախսերը: Ներդնելու ենք նոր YouPay համակարգ, որն ամբողջությամբ վերազինված է և գրված է նոր բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա»,- ասաց Եսայանը և ավելացրեց, որ իրենց ցանցն ամբողջությամբ վերազինվել է և արդեն 4K հեռուստատեսության վերահեռարձակման հնարավորություն ունի:

Նրա խոսքով՝ իրենք արդեն սկսել են վերազինել քաղաքացիների տներում առկա սարքերը: Եսայանը տեղեկացրեց, որ առաջին փուլում կունենան միայն VOD ծառայությունը, քանի որ հեռուստատեսային կոնտենտը դեռևս ամբողջությամբ պատրաստ չէ 4K հեռուստատեսության վերահեռարձակման:

«ԴիջիԹեք-2019» ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում մասնակցել բացառիկ միջոցառման. վերջին 10 տարում ցուցահանդեսի այցելուների քանակը հասել է ավելի քան 80 000-ի: Այս տարի ցուցահանդեսին կմասնակցի ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություն:

«ԴիջիԹեք-2019»-ի ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, պաշտոնական գործընկեր՝ HackTech ընկերությունը, PR գործընկեր՝ P-Art ընկերությունը։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ
Ամենադիտված