Խաչանովը շարունակում է պայքարը
ՍպորտՌուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ է տոնել Տոկիոյի ATP մրցաշարի երկրորդ շրջանում:
Տղամարդկանց մենախաղի հերթական տուրում Խաչանովի մրցակիցը Ֆրանսիայից Ժերեմ Շարդին էր: 1 ժամ 41 ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ երկու սեթերում` 7:6, 7:6 հաշվով:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը պետք է մրցի Ռուբլյով-Ֆոնին զույգի հաղթողի հետ: