Սևանում գտնվող «Աստղիկ» լողափում հայտնաբերվել է բերանն ու թևերը կպչուն ժապավենով կապած տղամարդու դի
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական շրջանում գտնվող «Աստղիկ» լողափում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված լողափում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 73-ամյա Սահակ Սահակյանի դին, ում մարմինը ջրից դուրս հանելով՝ պարզել են, որ բերանը և թևերի որոշ հատված կպչուն ժապավենով կապած է։
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ առեղծվածային այս դեպքն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ։