«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон 

Կեղծ փաստաթղթերի հիման վրա գույքը պետությանն օտարվել է շուկայական արժեքից 3 անգամ թանկ գնով

Право

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում  ուսումնասիրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենք, N 296 հասցեում գտնվող 1719.96 ք/մ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից 0.1030 հեկտար չկառուցապատված հողամասը 2017թ. պետությանն օտարելու վերաբերյալ փաստաթղթղերը:

Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով վերաբերելի տեղեկատվություն և փաստաթղթեր են պահանջվել և ստացվել  նաև ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ կադաստրի կոմիտեից և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ստեղծելու համար ՀՀ կառավարության 09.11.2017թ. որոշմամբ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և «Դ...» ՍՊԸ-ի միջև կնքվել է հրաժարագնի պայմանագիր: Դրանով 2015թ. սեպտեմբերին տրամադրված բյուջետային վարկային պարտավորության մասնակի մարման դիմաց ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող վերոնշյալ հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից չկառուցապատված հողամասն օտարվել են պետությանը՝ 2017թ. նոյեմբերի դրությամբ 1.240.423.000 դրամ գնահատված շուկայական արժեքով, որն ամրակցվել է «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

Պարզվել է, որ ՀՀ կառավարության նշված որոշման ընդունման և վերը նշված գույքի գնի սահմանման համար հիմք է հանդիսացել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի գնահատողի կողմից կազմված և գլխավոր տնօրենի կողմից հաստատված շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը:

Հատկանշական է, որ նշված հաշվետվությունը ներկայացվել է ՀՀ կառավարության որոշումն ընդունվելուց ընդամնեը մեկ օր առաջ։ Ընդ որում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2019թ. ապրիլի 25-ից 26-ը Համաշխարհային բանկի ծրագրի իրականացման օժանդակության առաքելության ընթացքում՝ ՀԲ թիմը վերոնշյալ տարածքը համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ստեղծելու համար նպատահարմար չի համարել։

Նախարարության պատվերով 2019թ. իրականացվել է նշված գույքի շուկայական արժեքի գնահատում, որի վերաբերյալ հաշվետվության համաձայն տարածքի և դրան հարակից չկառուցապատված հողամասի շուկայական արժեքը կազմում է ընդամենը 321.700.000 դրամ, այսինքն պետությանն օտարված արժեքից 918.723.000 դրամ պակաս։

Ավելին, ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում նշված շենքում գտնվող 1-ին հարկի կամ նկուղային այլ տարածքներ օտարվել են 1 ք/մ-ն ընդամենը 162.000-ից առավելագույնը մինչև 217.000 ՀՀ դրամ գնով: Մինչդեռ նշված հասարակական նշանակության տարածքը, որի հարկայնությունը կադաստրի տվյալներով նշված  է նկուղային, 2017թ. նոյեմբեր ամսին պետության կարիքների համար օտարվել է 1 ք/մ-ն մոտ 600.000 դրամով։

 

Նշված փաստերը վկայում են, որ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից տրված շուկայական արժեքի գնահատման հաշվետվության տվյալները իրականությանը չեն համապատասխանում։

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ կառավարության 09.11.2017թ. որոշման նախագիծը, որով կատարվել է օտարումը, ՀՀ կառավարություն է ներկայացվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից:

Այսպիսով, 2017թ.-ին «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձի կողմից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հաստատվել է իրականությանը չհամապատասխանող, կեղծ փաստաթուղթ՝ շուկայական արժեքի գնահատման հաշվետվություն: Դրա հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել անարժանահավատ տվյալներ: Արդյունքում շուրջ 321.700.000 դրամ շուկայական արժեք ունեցող անշարժ գույքը, իբր պետական կարիքների համար, պետությանն օտարվել է 1.240.423.000 դրամ պարտավորության դիմաց, այսինքն շուկայական գնից շուրջ երեք անգամ ավելի գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստական հանգամանքներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Apple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»
Самое популярное