Ուրախ եմ մեր հաղթանակի համար. Մեսսի
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին խոսել է Չեմպիոների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ինտեր»-ի նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակի մասին:
«Ես հոգնեցի, բայց ուրախ եմ, որ այս մրցաշրջանում առաջին անգամ ինձ հաջողվեց խաղալ 90 րոպե: Ուրախ եմ մեր հաղթանակի համար:
Մենք պետք է հաղթեինք այս խաղում, բարդ խմբում ենք գտնվում: Մեր նպատակն է զբաղեցնել առաջին տեղը, բայց «Ինտեր»-ին հեշտ չէ հաղթելը: Բարեբախտաբար մեզ հաջողվեց հասնել մեր ուզածին», -Մեսսիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը: