Եվրախորհրդարանը հավանություն չի տա Brexit-ի վերաբերյալ Ջոնսոնի պլանին
ԱշխարհԵվրախորհրդարանը հավանություն չի տա Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ համաձայնության հասնելու վերաբերյալ Մնացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկին, քանի որ այն չի լուծում գոյություն ունեցող խնդիրները: Այդ մասին ասված Է Brexit-ի շուրջ Եվրախորհրդարանի բանակցային խմբի հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 3-ին տարածվել Է Բրյուսելում: «Բանակցային խումբը չի գտնում, որ Մեծ Բրիտանիայի կառավարության՝ հոկտեմբերի 2-ին արված այդ վերջին առաջարկություններն իրենց ներկայիս տեսքով հիմք են համաձայնագրի համար, որին Եվրախորհրդարանը կարող Է հավանություն տալ,-նշվում Է դրանում:-Այդ առաջարկությունները չեն արծարծում այն իրական հարցերը, որոնք պետք Է լուծվեն (Brexit-ից հետո Իռլանդիա կղզում սահմանի թափանցիկության ապահովման համար) «բեքստոպի» ռեժիմի վերացման դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: