«Ռոմա»-ն ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)
ՏեսանյութերԵվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Վոլֆսբերգեր»-ին:
Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
27-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Լեոնարդո Սպինացոլան: Պատասխան գոլը 51-րդ րոպեին խփեց Մայքլ Լիենդլը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին վնասվածքի պատճառով: