Հեքիաթային օր՝ ՍՕՍ-ի սաների համար (լուսանկարներ)
ФотографииԿոտայքի մարզի «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի սաների համար սեպտեմբերի 29-ն անմոռանալի դարձրեցին Թինա Թևոսյան Գեղեցկության կենտրոնն ու Աբովյան քաղաքում գործող Ֆեմիլի ֆուդ արագ սննդի ցանցը։ Ֆեմիլի ֆուդի տնօրինությունը երեխաներին ուրախ կիրակի նվիրելու համար ջանք ու եռանդ չէր նայել։
Հեքիաթային մթնոլորտը, մուտֆիլմերի հերոսները, համեղ խորտիկներն ու աղանդները ՍՕՍ-ի սաների համար օրը սիրով և վառ գույներով լցրեցին, իսկ Թինա Թևոսյան Գեղեցկության կենտրոնը հոգացել էր, որ սաները կենտրոն վերադառնան հետաքրքիր նվերներով։
ՍՕՍ-ի սաների տոնն Ատծո օրհնությամբ լցրեց Նոր Գեղիի հոգևոր հովիվ Տեր Աբգարը։ Այս հեքիաթային օրվա կազմակերպիչների խոսքով՝ այս նախաձեռնությունը լինելու է շարունակական ու ՍՕՍ-ի սաները մշտապես են զգալու իրենց սերն ու հոգատարությունը։