Ջոկովիչը` կիսաեզրափակչում է
ՍպորտՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել ATP Տոկիոյի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը Ֆրանսիայից Լյուկա Պույն էր: Մոտ 50 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը գերազանցեց Լյուկային երկու սեթում` 6:1, 6:2 հաշվով:
Կիսաեզրափակիչում սերբ թենիսիստը կմրցի Գոֆեն-Հեն զույգի հաղթողի հետ: