Քննարկեցինք Բիշքեկն ու Երևանը քույր քաղաքներ հռչակելու հարցը. Հայկ Մարության
BlogosphereԱշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Թբիլիսիում առիթ ունեցա հանդիպելու նաև Բիշքեկի քաղաքապետ Ազիզ Սուրակմաթովի հետ։ Մեր երկու քաղաքները շփման մեծ պոտենցիալ ունեն։
Քաղաքապետ Սուրակմաթովի հետ քննարկեցինք մեր քաղաքների միջեւ համագործակցությունը խորացնելու, մասնավորապես, Բիշքեկն ու Երևանը քույր քաղաքներ հռչակելու հարցը։ Պատրաստվում ենք նաև հաճախակիացնել փոխադարձ այցելությունների պրակտիկան»: