Կարմիր լույսի տակ մեքենայով հարվածել են «Մերսեդեսին», հետո դուրս են եկել ու հարվածներ հասցրել վարորդին եւ ուղեւորուհուն
Արտակարգ ՊատահարՀոկտեմբերի 4-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Թբիլիսյան խճուղուց բաժին բերման են ենթարկել 4 քաղաքացու։
Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 17.15-ին, Թբիլիսյան խճուղում լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնած «Մերսեդես»-ին է բախվել «ՎԱԶ-2101» ավտոմեքենան։ «ՎԱԶ-2101»-ի վարորդն ու ուղեւորները վիճաբանել են «Մերսեդես»-ի վարորդի եւ ուղեւորուհու հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը տեւական ժամանակ հնչեցրել հայհոյանքներ եւ փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:
Ժամը 21.00-ին «Մերսեդես»-ի վարորդից ընդունվել է հաղորդում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր: