Թմրավաճառները փրկել են ջրում հայտնված ոստիկաններին (տեսանյութ)
ՏեսանյութերԹմրավաճառները փրկել են իսպանացի ոստիկաններին, ովքեր օրինախախտներին բռնելու ժամանակ ընկել են ջրի մեջ: Այս մասին հայտնում է Europa Press-ը:
Դեպքը տեղի է ունեցել Իսպանիայի հարավային ափում` Մալագա քաղաքի մոտակայքում:
Նշվում է, որ ոստիկանների նավակը բախվել է թմրավաճառների նավին, որի արդյունքում երեք իրավապահները հայտնվել են ջրում:
Թմրավաճառները փրկել են ոստիկաններին, բայց հետո բերման են ենթարկվել թմրանյութերի վաճառքի կասկածանքով:
Նրանց մոտ հայտնաբերվել է 3 հազար կիլոգրամ հաշիշ: