Վլադիմիր Զելենսկու մամուլի քարտուղարին դնչկալ և վզկապ են նվիրել
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը հայտնել է, որ լրագրողներից մեկի հետ սկանդալից հետո իրեն հետապնդում են:
Մենդելը պատմել է, որ լրագրողի հետ կապված տհաճ միջադեպից հետո, ում նա հրել էր, երբ վերջինս փորձել էր հարց ուղղել պետության ղեկավարին, նրան հետապնդում են և կյանքը թունավորում։
Նախագահի աշխատակազմի խոսնակը հայտնել է, որ վերջերս դնչկալ և վզկապ են բերել նախագահի աշխատավայր։ Մենդելը վստահ է, որ դրանք նախատեսված էին իր համար, հայտնում է mk.ru առցանց հրատարակությունը:
Մենդելը կոչ է արել տարբերակել «քննարկման» և «թունավորման» սահմանը։