Երևանում մոտոցիկլավարը բախվել է արագաչափ սարքի սյանը և կողաշրջվել, նա հոսպիտալացվել է
Արտակարգ ՊատահարՀոկտեմբերի 6-ին մոտոցիկլի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։25-ի սահմաններում Suzuki մակնիշի ZZ 037 համարանիշի մոտոցիկլի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել է արագաչափ սարքի սյանը և առաջ ընթանալով՝ կողաշրջվել։
Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Մոտոցիկլն ամբողջովին կիսվել է, իսկ մոտոցիկլի մասերն էլ շպրտվել են տարբեր մասեր։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։