Ավստրիայում խանդոտ տղան սպանել է ընկերուհուն և նրա ընտանիքի անդամներին
ԱշխարհԱվստրիայի Կիթսբյուել հանգստի գոտում 25-ամյա տղամարդը սպանել է ընկերուհուն և նրա ընտանիքի 4 անդամին:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Kronen Zeitung հրատարակությանը:
Նշվում է, որ տղան գնացել է նախկին ընկերուհու տուն և կրակել նրա հոր վրա, ապա սպանել է աղջկա մորը, եղբորը, աղջկան և նրա նոր ընկերոջը:
Հանցագործը ներկայացել է ոստիկանություն: Այս պահին նա կալանավորված է: