Համբույրներ ներքնազգեստով. Ջասթին Բիբերը եւ Հեյլի Բոլդուինը՝ Calvin Klein-ի գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերՀամացանցում է հայտնվել Calvin Klein ապրանքանիշի նոր գովազդային արշավը, որը նվիրված է ապրանքանիշի 50-ամյակին։ Նոր ֆոտոշարքի եւ տեսահոլովակի գլխավոր հերոսներն են Ջասթին եւ Հայլի Բիբերները. նրանք կադրում կրքոտ համբուրվում են ու պարում։
Նոր գովազդում նկարահանվել են նաեւ Քենդալ Ջենները, Asap Rocky-ն, Տրոյ Սիվանը եւ Լյու Վենը։ «Գովազդում մենք փորձել ենք պատկերել խռովարար ոգին, որը ապրանքանիշը ձեւավորել է 50 տարվա ընթացքում»,- ասված է մամուլի հաղորդագրությունում։