Ալավերդի համայնքում 230-250 աշխատատեղ կբացվի․ Արեն Մկրտչյան
БлогосфераԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Ալավերդի համայնքում հոկտեմբերի 20-30-ը կբացվի կարի արտադրամաս։ Նորաստեղծ «Կոտտոնի» ընկերությունը կապահովի 230-250 աշխատատեղ։ Սա հատկապես կարևոր է կանանց զբաղվածության համատեքստում։
Առաջիկա երեքշաբթի օրը ներդրողների հետ հանդիպումների շարք կունենանք կառավարությունում, էկոնոմիկայի նախարարությունում՝ քննարկելու ընկերությանը հարկային արտոնություն տրամադրելու հնարավորությունը, որը հավելյալ խթան կլինի հետագայում հզորությունը և աշխատատեղերի թիվը մեծացնելու հարցում։
Ոգևորված եմ շատ։ Մենք ունենալու ենք այն Հայաստանը, որը երազել ենք։
Լուսանկարներում ընկերության տարածքն է՝ վերանորոգումից առաջ և վերանորոգման ընթացքում»,-գրել է նա։