«Հետ ենք գալու». զորահավաքը սկսվեց (տեսանյութ) Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը աղոթել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար Հայկական բանակի 100 վիրավորից 10 զինծառայող տեղափոխվել է Երևան Հակառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ․ մարտերը շարունակվում են ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Ադրբեջանի զինուժը հանցագործությունները կատարել է ազգային ատելության հողի վրա. ՀՀ դատախազություն ՏԵՍԱՆՅՈՒԹ. ադրբեջանցի տանկիստն օդ է թռչում ՀՀ գործող և նախորդ պատերազմի վետերան օդաչուները և ավիացիոն մասնագետները հանդես են եկել հայտարարությամբ Գայանե Աբրահամյանը վայր չի դնի մանդատը Նվեր Ծառուկյանը 5 բեռնատար մեքենա է տրամադրել ՊՆ-ին (տեսանյութ) 

Կոչ ենք անում դադարեցել այս հակասահմանադրական գործընթացը․ Քոչարյանին աջակցող գործիչներ

Քաղաքական

Կոչ ենք անում դատավորներին հավատարիմ մնալ սահմանադրությամբ իրենց վերապահված՝ արդարադատություն իրականացնելու առաքելությանը, փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Այս մասին հայտարարություն են տարածել մի շարք հասարակական-քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչներ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Հայաստանի դատաիրավական համակարգի, դատավորների և Սահմանադրական դատարանի հանդեպ իրականացվող բիրտ ճնշումները խորը մտահոգության տեղիք են տալիս:

Ցավով արձանագրում ենք, որ ՀՀ վարչապետը, իշխող քաղաքական ուժը, հայտարարելով ժողովրդավարական արժեքներին հավատարմության, դատաիրավական համակարգի անկախության ապահովման, երկրում քաղաքական հետապնդումները բացառելու մասին, իրականում առաջնորդվում են բոլորովին այլ շարժառիթներով։ Ազգային-պետական շահերը հակադրվում են նեղ անձնական ու քաղաքական նպատակներին։

Այկնհայտ է՝ մարտի 1-ի դատաքննության փուլում գտնվող գործը չի տալու գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞վ է մեղավոր 10 մարդու կյանքից զրկելու համար։ Սա մարտի 1-ի գործ չէ, այլ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քաղաքական հալածանք, ցանկացած գնով նրան անազատության մեջ պահելու սևեռում։ ՍԴ համապատասխան որոշման անտեսումը ընդհանուր իրավասության դատարանի կողմից, ինչը մեր պետության իրավակարգի կոպտագույն ոտնահարում էր, ոչ միայն անպատիժ մնաց, այլև ողջունվեց իշխանությունների կողմից։ Այս ամենը մեզ այլ բան չի թողնում, քան հստակ արձանագրել, որ նախագահ Քոչարյանը, ըստ էության, քաղբանտարկյալ է։ Ավելին․ վերջին օրերի կալանավորումներն ազդակ դարձան առ այն, որ իշխանություններն իրենց տարատեսակ նպատակներին հասնելու համար կանգ չեն առնելու ոչ մի բանի առաջ և ունակ են դիմել ռեպրեսիաների դատապարտելի միջոցին։

Այս ոչ իրավական գործընթացը մեր պետության վարկի խնդիր չէ միայն․ արդեն այսօր այն բախում է շատ-շատերի դուռը։ Մարտի 1-ի ուղղորդվող գործով արդեն իսկ փորձ է արվում վարկաբեկել նաև մեր երկրի բանակաշինության և անվտանգության ապահովման հարցում անգնահատելի ավանդ ունեցող զինվորականներին և հրամանատարներին։ Վստահ ենք՝ կատարվողը մի կողմից ՄԻԵԴ վճիռների, միջազգային կազմակերպությունների, բարեկամ երկրների դատապարտող գնահատականների առարկա է դառնալու, մյուս կողմից՝ շարունակելու է պառակտել մեր հասարակությանը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, իշխանություններին կոչ ենք անում դադարեցել այս հակասահմանադրական գործընթացը, զերծ մնալ հակապետական գործողություններից։

Կոչ ենք անում դատավորներին՝ հավատարիմ մնալ սահմանադրությամբ իրենց վերապահված՝ արդարադատություն իրականացնելու առաքելությանը, փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Հակառակ դեպքում պատասխանատվությունն անխուսափելի է լինելու:

Վստահ ենք՝ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը համախմբվելու, հասարակական համերաշխությունը վերականգնելու ազդակ կդառնա։ Հայաստանն այսօր ավելի, քան երբևէ կարիք ունի արդարության և ներքին համերաշխության։

Երկրի ապագայի համար հանձնառու քաղաքական ուժերին, անհատներին, հանրությանը կոչ ենք անում համախմբվել ազգային իրական օրակարգերի շուրջ: Եթե չսթափվենք, հայկական երկու պետությունների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է հայտնվելու:

Հայտարարությունը ստորագրել են /այբբենական կարգով/՝

1. Արա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երկակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր,

2. Սարգիս ԱՎԵՏԻՍՅԱՆ – «Համերաշխություն» կուսակցության նախագահ,

3. Մանվել ԲԱԴԱԼՅԱՆ – ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ, «Հանրային ծառայության արժանիքային համակարգի պաշտպա-նության կենտրոն» ՀԿ նախագահ,

4. Զորի ԲԱԼԱՅԱՆ – Արցախի Հերոս, գրող, հրապարակախոս,

5. Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ - Արցախի Հերոս, գեներալ-լեյտենանտ,

6. Ալվարդ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ - լրագրող,

7. Երվանդ ԲՈԶՈՅԱՆ – քաղաքագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան,

8. Վարդան ԲՈՍՏԱՆՋՅԱՆ – տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

9. Ժաննա ԳԱԼՍՏՅԱՆ – Արցախի Հերոս, ԱՀ ԱԺ պատգամավոր,

10. Արայիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ – ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն,

11. Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ – քաղաքական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ,

12. Ժիրայր ԴԱԴԱՍՅԱՆ – Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,

13. Անուշավան ԴԱՆԻԵԼՅԱՆ – ԼՂՀ նախկին վարչապետ,

14. Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ – բանաստեղծ, հասարակական գործիչ,

15. Արա ԴԵՂՏՐԻԿՅԱՆ – դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ,

16. Լիլիթ ԹՈՒՄԱՆՅԱՆ – «Արմնյուզ FM» ռադիոընկերության տնօրեն,

17. Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ - «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն,

18. Գառնիկ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ – «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ,

19. Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ – քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն,

20. Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ,

21. Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – «Լույս» հիմնադրամի տնօրեն, ՀՀ արդարադատության նախկին նախարար,

22. Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Հայաստանի ՔԴՄ նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ,

23. Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – դերասան, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ,

24. Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ – Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միություն Հիմնադրամի նախագահ, գրող, հրապարակախոս,

25. Միհրդատ ՄԱԴԱԹՅԱՆ – գիտնական-հոգեբան,

26. Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

27. Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ – «ՎԵՏՈ» նախաձեռնության անդամ,

28. Աշոտ ՄԻՆԱՍՅԱՆ – ազատամարտիկ, պետական գործիչ,

29. Օգսեն ՄԻՐԶՈՅԱՆ – ծանրամարտիկ, Օլիմպիական չեմպիոն,

30. Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ – Արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ․ ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ․ ՀՀ ԱԱԾ ղեկավար,

31. Դավիթ ՍԱՀԱԿՅԱՆՑ – ռեժիսոր-մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,

32. Ալվարդ ՊԵՏՐՈՍՅԱՆ – գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,

33. Գեորգի ՊՈՂՈՍՅԱՆ – բժիշկ, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ,

34. Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ – քաղաքական գործիչ,

35. Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ – գրող, հրապարակախոս,

36. Կոնստանտին ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆ – BlogNews կայքի գլխավոր խմբագիր։

Հայտարարությունը բաց է միանալու համար»,-ասվում է հայտարարությունում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հետ ենք գալու». զորահավաքը սկսվեց (տեսանյութ)Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը աղոթել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար Հայկական բանակի 100 վիրավորից 10 զինծառայող տեղափոխվել է Երևան Հակառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ․ մարտերը շարունակվում են ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով ԱԱԾ հայտարարությունը հաքերային հարձակման ենթարկված կայքերի աշխատանքների կարգավորումների վերաբերյալ Ադրբեջանի զինուժը հանցագործությունները կատարել է ազգային ատելության հողի վրա. ՀՀ դատախազություն ՏԵՍԱՆՅՈՒԹ. ադրբեջանցի տանկիստն օդ է թռչումՀՀ գործող և նախորդ պատերազմի վետերան օդաչուները և ավիացիոն մասնագետները հանդես են եկել հայտարարությամբ Գայանե Աբրահամյանը վայր չի դնի մանդատը Նվեր Ծառուկյանը 5 բեռնատար մեքենա է տրամադրել ՊՆ-ին (տեսանյութ) Մի քանի րոպե առաջ նորից ԱԹՍ խոցեցին մերոնք. Արծրուն Հովհաննիսյան Ռազմական դրության ժամանակ հավաքները և գործադուլներն արգելվում ենՈւխտավորները Սուրբ Հովհաննես եկեղեցում աղոթում են Հայոց Բանակի համար ՔՊ-ն ողջունում է ՀՀ-ում գործող կուսակցությունների հայտարարությունը. Սուրեն Պապիկյան Սա մեր վերջին կռիվն է, մեր ու մանուկ կանգնելու ենք և հաղթելու ենք. Սասուն Միքայելյան Ադրբեջանում հայտարարվեց ռազմական դրություն Համերաշխություն եմ հայտնում մեր հայ բարեկամներին, որոնք կրկին դարձել են Ադրբեջանի հարձակումների զոհԱԺ-ում հավաքված ճառ ասողներ, գնացեք, կատարեք ձեր պարտականությունը. Արփինե ՀովհաննիսյանԱդրբեջանական զինտեխնիկայի հերթական կորուստները․ ՊՆ խոսնակը տեսանյութ է հրապարակել Միասին մենք ուժեղ ենք. Արթուր Աբրահամ Հայաստանը չունի ռազմական գործողություն հրահրելու տրամաբանական որևէ պատճառ. հայտարարություն Որպես ընդդիմադիր պատգամավոր եմ ասում՝ մենք բոլորս այս պահին մի կերպարում ենք․ Տիգրան Ուրիխանյան Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ասուլիսը Սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման. նախարարՄիջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ զսպելու Թուրքիայի ապակայունացնող քայլերը. Փաշինյան ՊԲ-ն խոցել է հակառակորդի 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, 30 տանկ և ՀՄՄ. ԱՀ ՊՆ նախարարի տեղակալ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ոչնչացվում հակառակորդի անօդաչու սարքը Մենք էլ ունենք էական կորուստներ․ ՓաշինյանՀայաստանի օրակարգում կա Արցախի անկախությունը ճանաչելու հարցը. Փաշինյան Հայկական զինուժն ունի 16 զոհ եւ 100-ից ավելի վիրավորներ. ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ (տեսանյութ) Իտալիայի Պատգամավորների պալատի անդամն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կրակը Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի․ ՓաշինյանԽնդրում եմ ուշադրություն դարձնել ապաստարանների և թաքստոցների կահավորման ու պատրաստվածությանը. Վայոց Ձորի մարզպետ ԱԱԾ-ն շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ սոցցանցերում կեղծ տեղեկատվության տարածումը չեզոքացնելու համար Ինչ իրավիճակ է Սյունիքում. մանրամասնում է մարզպետը Հունան ՊողոսյանըԱդրբեջանական բանակը օգտագործում է Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն. Արծրուն Հովհաննիսյան Առաջին հնարավորության դեպքում ես էլ եմ միանալու ձեզ. Սուրիկ Խաչատրյանի ուղերձը Ես առավոտյան եղել եմ նախարարությունում, ինչ կարողացա՝ այնտեղ ասացի. Յուրի Խաչատուրով Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու Մնացականյանն Էստոնիայի, Կիպրոսի և ԵՄ իր գործընկերներին ներկայացրել է շփման գծում առկա իրավիճակը Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները Ողջ ներուժով սատարում ենք Հայոց բանակին և աջակցում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին. 14 կուսակցությունների հայտարարությունը Իրանի ԱԳՆ֊ն պատրաստակամություն է հայտնում՝ օգտագործելու բոլոր հնարավորությունները զինադադար հաստատելու և կողմերի միջև երկխոսություն սկսելու համարՍա վճռական և վճռորոշ պահ է. Վարչապետի ելույթը ԱԺ-ումԿադրեր Անվտանգության խորհրդի այսօրվա նիստից (տեսանյութ) ՀՖՖ-ն դադարեցնում է մրցաշարերը Պատգամավորներն ինտենսիվ աշխատանք են տանում բոլոր միջազգային գործընկերների հետ. ՀՀ ԱԺ նախագահ ՆԱՏՕ-ն կոչ է անում հրադադարի ռեժիմ հաստատել Լեռնային Ղարաբաղում
Ամենադիտված