Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը՝ Պուտինի ծննդյան տարեդարձի առթիվ
PoliticalԱյսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը:
Շնորհավորելով Ռուսաստանի նախագահին ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ Քոչարյանը նրան քաջառողջություն է մաղթել, ինչպես նաև բազում հաջողություններ՝ բարեկամ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի պատասխանատու պաշտոնում։