Սպայական լեյտենանտի զինվորական կոչում ութ աղջիկների.Արծրուն Հովհաննիսյան
ԲլոգոսֆերաՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած թվով ութ աղջիկների ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է սպայական լեյտենանտ զինվորական կոչում: Նորաթուխ լեյտենանտները Գյումրիի Մանկավարժական Համալսարանի Ռազմական ամբիոնի շրջանավարտներ են: Շնորհավորում եմ Ձեզ հարգելի աղջիկներ: Ես դեռ մայիս ամսին վստահ էի, որ դուք արժանի եք»,-գրել է նա: