Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 

«Փայապետություն» առանց սահմանների. Սարգսյանների ընտանիքի բիզնեսները. Fip.am

Քաղաքական

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարազատների անունները մշտապես կապվել են «50 տոկոս փայ մտնելու» և բազմաթիվ բիզնեսներում ներգրավված լինելու երևույթի հետ, գրում է Fip.am-ը:

 

2018 թ. հեղափոխությունից հետո ակնկալվում էր, որ ի վերջո կբացահայտվի, թե որքանով են «օդում կախված» այս լուրերը համապատասխանում իրականությանը, սակայն այս հարցում ակնկալիքները չարդարացան, իսկ հանրության մոտ հարցեր առաջացան՝ կապված այդ լուրերի իսկության հետ։ 

«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով պետական ռեգիստրի բազմաթիվ տվյալներ, ուշագրավ բացահայտումներ է արել Սարգսյանների բիզնես գործունեության վերաբերյալ՝ հյուրանոցային բիզնեսից մինչև ՀԷԿ-եր, անշարժ գույքի վարձակալություն, շինարարություն, ավտոմեքենաների վերանորոգում, բանջարեղենի ներկրում և այլն։ Բոլոր տվյալները հիմնավորված են պաշտոնական փաստաթղթերով։ 

 

Ալեքսանդր Ազատի Սարգսյանի 

Սերժ Սարգսյանի սկանդալային պատմությունների կիզակետում մշտապես գտնվող եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ Սաշիկի մասին ամենատարածված խոսակցությունը «50/50»–ն է։

 
 

 

Ալեքսանդր Սարգսյանը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, ներգրավված է 6 ընկերությունում։ 1999 թվականին Սարգսյանը հիմնել է «Հայկ և Նարեկ» ՍՊԸ-ն, որը 2008-ի հուլիսին վերանվանվել է «Գանձաղբյուր» ՍՊԸ։ Այս ընկերությանն է պատկանում Կոտայքի մարզի Արզական համայնքում՝ Աղվերանի հանգստի գոտում գտնվող համանուն առողջարան-հյուրանոցը։ Ընկերության միանձնյա բաժնետերը Ալեքսանդր Սարգսյանն է։ «Հետքը» գրել է, որ այս առողջարանը գործել է նաև խորհրդային տարիներին, սակայն թե ինչպե՞ս է Սարգսյանը մասնավորեցրել այն, տեղյակ չեն անգամ պետական գույքի կառավարման վարչությունում։ «Գանձաղբյուր» ՍՊԸ-ն Առողջապահության նախարարությունից  մի քանի տարի միլիոնավոր դրամներ է ստացել՝ բժշկական օգնության ծառայություններ մատուցելու համար։ 

2003 թ. մայիսին՝ պատգամավոր ընտրվելուց երկու ամիս անց, Ալեքսանդր Սարգսյանը դարձել է «Մուլտի-Լեոն» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետեր։ Մինչ այդ՝ 2002 թ. դեկտեմբերից մինչև 2003-ի մարտ, այս ընկերության բաժնետեր է եղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ծառուկյանի՝ ընկերությունից դուրս գալու նույն օրը «Մուլտի-Լեոն» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետեր է դարձել Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնը։ «Մուլտի-Լեոն» ՍՊԸ-ն զբաղվում է ավտոմեքենաների համար հեղուկ գազի ներկրմամբ և իրացմամբ, գազալցակայաններ ունի Երևանում և շրջաններում։ Սարգսյանն այս ընկերությունից դուրս է եկել 2012 թ. հունվարին։ 

2005 թ. հոկտեմբերին Ալեքսանդր Սարգսյանը հիմնել է «ՀԱՆԱ Մ.Ե.Կ» ՍՊԸ-ն, որը մատուցում է արտաքին գովազդի ծառայություն և Երևանի մի շարք փողոցներում ունեցել է գովազդային վահանակներ։ Սարգսյանն ընկերության 100 տոկոս բաժնետերն է, իսկ որդիներից Նարեկ Սարգսյանը 2012-ից մինչ օրս հանդիսանում է ընկերության տնօրենը։ 

2012 թ. Ալեքսանդր Սարգսյանը դարձել է «Հանասերվիս» ՍՊԸ-ի բաժնետեր։ Ընկերությունը 2011 թ. դեկտեմբերին հիմնել էր և միանձնյա բաժնետեր էր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ 2012-ի սեպտեմբերին ընկերության 100 տոկոս բաժնեմասն օտարել է Սաշիկ Սարգսյանին։ Վերջինս 2018 թ. մարտից հանդիսանում է նաև ընկերության տնօրենը։ Ըստ ՊԵԿ-ի՝ «Հանասերվիսը» զբաղվում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ։ 

2012 թ. Սաշիկ Սարգսյանը դարձել է որդու՝ Նարեկ Սարգսյանի հիմնադրած մեկ այլ ընկերության՝ «Հանա-տրանս» ՍՊԸ-ի բաժնետեր։ Նարեկ Սարգսյանն ընկերությունը գրանցել է 2011 թ. սեպտեմբերին, ի սկզբանե եղել է ընկերության 100 տոկոս բաժնետերը և տնօրենը։ 2012 թ. նոյեմբերին ընկերության 100 տոկոս բաժնետեր և տնօրեն է դարձել Ալեքսանդր Սարգսյանը։ Ընկերությունն ի սկզբանե գրանցված է եղել որպես ավտոմոբիլային տրանսպորտի միջմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպություն։ 2012 թ. «Հանա-տրանսը» կառավարությունից 40 ինքնաթափ ավտոմեքենաների ԱԱՀ-ի վճարումը երեք տարով հետաձգելու հարկային արտոնություն էր ստացել։ 2012 թ. կառավարության մեկ այլ որոշմամբ Վարդենիսում գտնվող երկաթգծի նախկին հյուրանոցի շենքը ուղղակի վաճառքի ձևով օտարվել է «Հանա տրանս» ՍՊԸ-ին։ Ընկերությունը նախատեսում էր կազմակերպել Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի շրջանից ածխի փոխադրումը Վարդենիսի երկաթուղային հանգույց՝ հետագայում այն «Հանա-գրուպ» ընկերության (պատկանում է Սերժ Սարգսյանի փեսային՝ Հայկ Խաչատրյանին) միջոցով երկաթուղով Երևան քաղաք փոխադրելու նպատակով։ Ածուխը պետք է կիրառվեր որպես ջուր-ածխային վառելիք «Երևան ՀԷԿ» ՓԲԸ-ում՝ էլեկտրաէներգիա ստանալու համար։ Այս ծրագիրը, սակայն, այդպես էլ իրականություն չդարձավ։ 

Ալեքսանդր Սարգսյանը 2012 թ. հոկտեմբերին դարձել է «Հանա-Վարդ» ՍՊԸ-ի բաժնետերը։ 2012 թ. հուլիսի 30-ին ընկերությունը հիմնել էին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եղբայրը՝ գործարար Մհեր Բագրատյանը և Գեղարքունիքի մարզից Անդրանիկ Քոչարյանը։ Մեկ ամիս անց՝ օգոստոսի 30-ին, Բագրատյանն ու Քոչարյանն իրենց բաժնեմասերը օտարել են Սաշիկի որդուն՝ Նարեկ Սարգսյանին։ Սակայն 2012 թ. հոկտեմբերի 11-ից ընկերության միանձնյա բաժնետեր և տնօրեն է դարձել Ալեքսանդր Սարգսյանը։ Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերության գործունեության ուղղությունը եղել է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումն և նորոգումը։ 

Հատկանշական է, որ բոլոր վերը նշված ընկերությունների գործունեությունը, բացի «Մուլտի Լեոն», ներկայում ժամանակավոր դադարեցված է։

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-իցԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելությունԵկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԴավիթ Օհանյանը՝ Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Ամենադիտված