Հայաստանի հավաքականի մարզումները (տեսանյութ)
SportՀոկտեմբերի 7-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց Հայաստանի ազգային հավաքականի մարզահավաքը: Օրվա երկրորդ կեսում թիմը առաջին կարճ մարզումն անցկացրեց, որը մեծամասամբ կրում էր վերականգնողական բնույթ: Մարզմանը բացակայում էին Սարգիս Ադամյանը, Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Արարատ Մոնրոն և Ռումյան Հովսեփյանը, ովքեր հավաքականին կմիանան այսօր երեկոյան և վաղն առավոտյան: Կամո Հովհաննիսյանը մարզվեց անհատական ծրագրով: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի կայքը: