Բեռլուսկոնին հատուկ Պուտինի ծնունդը շնորհավորելու համար մեկնել է Սոչի
ИностранныйԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա առթիվ այցելել է Սոչի և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բեռլուսկոնին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահը դարձավ 67 տարեկան:
Բեռլուսկոնին գրել է, որ գտնվում է Ռուսաստանում, երկրի ղեկավարի ծննդյան օրվա կապակցությամբ։
Նախկին վարչապետը նշել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Իտալիայի և Ռուսաստանի հարաբերությունները, ինչպես նաև միջազգային իրավիճակը։