Գյումրիի դպրոցներից մեկում ականի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր
Чрезвычайный случайԳյումրիում թիվ 15 դպրոցում ականի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր: Այս մասին զրույցում ասաց Շիրակի մարզային փրկարար վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը՝ փաստելով, որ ահազանգի հետքերով նախ որոնողական աշխատանքներ իրականացվել են տեղի մասնագետների կողմից, որից հետո նաև Երևանից դեպքի վայր է ժամանել հատուկ խումբը: «Որոնողական աշխատանքների կատարվել է նաև վարժեցված շների օգնությամբ, որի արդյունքում տարածքում ոչ մի կասկածելի իր չի հայտնաբերվել: Կառույցում ամեն ինչ նորմալ է, և վաղը դպրոցում դասերը կարող են բնականոն շարունակվել»,-նշեց Ալեքսան Գյոզալյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10:39-ի սահմանում, ՀՀ ոստիկանության Գյումրու Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ական է տեղադրված: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներն ու ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դպրոցի աշխատակազմն ու աշակերտները տարհանվել են: