Լուսանկարներ՝ Արցախի ապաստարանից Կանգնենք մեր հայրենիքի, մեր բանակի, հայ զինվոր կողքին և հաղթենք միասին․ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կոչը Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի, Կանադայի, Իրանի և Հունաստանի գործընկերների հետ Զոհված Տարոն Ֆիլիպոսյանը Սիսիան քաղաքից էր (լուսանկարներ) Ռազմական դրությամբ պայմանավորված՝ դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը․ ԱՆ Զոհված Էրիկ Սահակյանը Փարաքար գյուղից էր 3 խմբակցություններն, ըստ էության, Գերագույն գլխավոր հրամանատարին լիազորեցին գնալ մինչև վերջ․ Ռուբեն Ռուբինյան Razm.info-ն նոր տեղեկություններ է հայտնել ՀՀ ԶՈւ ձեռքում հայտնված ադրբեջանական տեխնիկայի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունը՝ ռազմական գործողությունների կապակցությամբ Արցախում էս պահին կա խնդիր կապի հետ. Սամվել Մարտիրոսյան 

Զինծառայողներին պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհուրդը նիստ է գումարել

Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել կատարել աշխատանքեր հիմնադրամի շահառուների շրջանակը ժամանակագրական առումով էապես ընդլայնելու շուրջ։ Մասնավորապես, հաշվի առնելով վիճակագրական տվյալներն ու հիմնադրամի ֆինանսական միջոցները, որոշվեց խորհրդի առաջիկա նիստին ներկայացնել որոշման նախագիծ, որի համաձայն հատուցումներ կտրամադրվեն նաև 1998-2008թթ.-ին տեղի ունեցած դեպքերի մասով և այս դեպքերով հաշմանդամություն ստացած զինծառայողները և զոհված զինծառայողների ընտանիքները 2020 թվականի հունվար 1-ից սկսած կկարողանան հատուցումներ ստանալ։

«Հիշեցնենք, որ մինչ այժմ հատուցվում էին 2008 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքները։

2017թ.-ից ավելի վաղ տեղի ունեցած բոլոր դեպքերի հատուցումները շարունակելու են տրամադրվել համահարթեցման սկզբունքով, ինչը ենթադրում է, որ շահառու զինծառայողները, կամ նրանց ընտանիքների անդամները, 20 տարի շարունակ կստանան ամսական վճարումներ, Հիմնադրամի՝ օրենքով կանոնակարգված հատուցման գումարների և տվյալ դեպքի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պետական այլ ֆինանսական աջակցության տարբերության չափով, այդպիսով պահպանելով հավասարության սկզբունքը բոլոր շահառուների համար։   Օրինակ՝ եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60.000 ՀՀ դրամ, ապա Հիմնադրամից հավելյալ կստանա ամսական ևս 240.000 ՀՀ դրամ ՝ ապահովելով հատուցման նույն չափը, որը տրվում է 2017թ. հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար  (300.000 դրամ)։ :

Հաշվի առնելով աշխատանքների ծանրաբեռնվածությունը՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության միջև ձեռք է բերվել համաձայնություն այս դաշտում համագործակցություն ծավալելու, հիմնադրամի աշխատանքներին աջակցելու և շահառուների հատուցման ընթացակարգն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով։

Անդրադարձ է կատարվել նաև զինծառայողների ապահովագրության հիմնադրամի լայնածավալ աշխատանքի, ինչպես նաև նվիրաբերություններ կատարելու ընթացակարգի վերաբերյալ սփյուռքում տեղեկատվություն տարածելու խիստ անհրաժեշտությանն ու կարևորությանը։ ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ գործունեության երկու տարիների ընթացքում զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ձեռք է բերել բարի համբավ, աչքի ընկել բացառիկ թափանցիկությամբ և հանրությանը լիարժեք հաշվետու լինելու գործելաոճով, ուստի պետք է ակտիվ աշխատանքներ տարվեն նաև սփյուռքի ներուժն արդյունավետ իրացնելու ուղղությամբ:

Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ այդ նպատակին հասնելու հարցում էական դերակատարում կարող է ունենալ «Հիմնադրամի դեսպան» ծրագիրը, ինչը ենթադրում է արտերկրում ունենալ «Դեսպաններ», ովքեր կաշխատեն սփյուռքի կառույցների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին հորդորել է ակտիվ մասնակցություն ցուցաբերել ծրագրին՝ այդպիսով նպաստելով սփյուռքի համայնքներում հիմնադրամի գործունեության հանրայնացմանը։

Նիստի ընթացքում հիմնադրամի տնօրենը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն 2019թ. երրորդ եռամսյակում կատարված հատուցումների և ֆինանսական հիմնական ցուցանիշների վերաբերյալ:

Վարուժան Ավետիքյանն ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 66 դեպքի հատուցում, որոնցից 54-ը՝ 2008-2014 թթ.-ին, 7-ը՝ 2015-2016թթ.-ին և 5-ը՝ 2017թ.-ից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին:

Ընդհանուր առմամբ՝ 2017թ. հունվար 1-ից սկսած հիմնադրամը կատարել է 374 դեպքի հատուցում: Հավաքագրված գումարն արդեն հատել է 18 մլրդ., հատուցումները՝ 1.3 մլրդ. դրամը, իսկ հիմնադրամի ստանձնած պարտավորությունները՝ 14 մլրդ․ դրամը»,- նշված է հաղորդագրության մեջ:  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լուսանկարներ՝ Արցախի ապաստարանիցԿանգնենք մեր հայրենիքի, մեր բանակի, հայ զինվոր կողքին և հաղթենք միասին․ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կոչը Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի, Կանադայի, Իրանի և Հունաստանի գործընկերների հետ Զոհված Վրեժ Բարսեղյանը ծառայում էր ՔարվաճառումԶոհված Տարոն Ֆիլիպոսյանը Սիսիան քաղաքից էր (լուսանկարներ)Ռազմական դրությամբ պայմանավորված՝ դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը․ ԱՆ Ադրբեջանից արձակված հրթիռն ընկել է Իրանի Խուդաֆերինի շրջանում Զոհված Էրիկ Սահակյանը Փարաքար գյուղից էր3 խմբակցություններն, ըստ էության, Գերագույն գլխավոր հրամանատարին լիազորեցին գնալ մինչև վերջ․ Ռուբեն Ռուբինյան Razm.info-ն նոր տեղեկություններ է հայտնել ՀՀ ԶՈւ ձեռքում հայտնված ադրբեջանական տեխնիկայի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունը՝ ռազմական գործողությունների կապակցությամբ Արցախում էս պահին կա խնդիր կապի հետ. Սամվել Մարտիրոսյան ՈՒՂԻՂ. Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ասուլիսը Հրետակոծության հետևանքով հղի կին է լրջորեն վիրավորվելՖրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում ճանաչել Արցախի ՀանրապետությունըՄԱԿ գլխավոր քարտուղարը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ Արցախում մեր զոհերի անունները Սպիտակ Բանակը ճանապարհին է (տեսանյութ)Ադրբեջանական ագրեսիայի պատճառով Փաշինյանի նախատեսված հարցազրույցն այսօր չի հեռարձակվի Փաստաբանների պալատը ձեւավորում է օժանդակող փաստաբանական խմբեր. հայտարարություն Որ դեպքում կկրակի հայկական ուժերի «Իսկանդերը» Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին. նրանց շարքում կա 81 զոհԴիրք վերցնել կամ դիրք տալը եկեք չկարևորենք. Արայիկ ՀարությունյանԱդրբեջանցի հաքերները կոտրել էին «Հայփոստ» ընկերության պաշտոնական կայքը. խոսնակ Մենք դեմ ենք պատերազմին, հայերը խաղաղության կողմնակից են. Միխայիլ ԳալուստյանԱրցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են. տեղեկատվական շտաբ Մռավ լեռը վերահսկողության տակ վերցնելու հակառակորդի փորձերը կանխվել են Ադրբեջանցիների դիերն ու խոցված զինտեխնիկան. բացառիկ տեսանյութ Հակառակորդը կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 33 տանկ և հետևակի մեքենա, 2 ինժեներական զրահատեխնիկա Մենք աղոթում ենք խիզախ տղամարդկանց և կանանց համար, ովքեր վտանգում են իրենց կյանքը` պաշտպանելու Արցախը և Հայաստանը. Քիմ ՔարդաշյանԱռգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա՝ իրենց մարտական լրակազմովԿադիրովը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը Մեզ հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ՝ Թուրքիան․ ԱՀ նախագահ Արայիկ ՀարությունյանԿամավորների հայրենասիական երգը՝ մեկնելուց առաջ (տեսանյութ)Վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին (տեսանյութ) Սա լայնածավալ էսկալացիա է, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը. Զոհրաբ ՄնացականյանԱյո՛, ունենք կորցրած դիրքեր․ ԱՀ նախագահ Արայիկ ՀարությունյանՄենք կոչ ենք անում կողմերին երկխոսություն պահպանել. Դոնալդ ՏուսկՏվյալները ճշտվում են. Արծրուն Հովհաննիսյանը` սիրիացի զինյալների մասինԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ (տեսանյութ)Գնալով Բաքվում թեյ խմելը դառնում է իրատեսական. մերոնք վերահսկում են անգամ Բաքվի փողոցները և ադրբեջանցիների տեղաշարժը«Հետ ենք գալու». զորահավաքը սկսվեց (տեսանյութ)Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը աղոթել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար Հայկական բանակի 100 վիրավորից 10 զինծառայող տեղափոխվել է Երևան Հակառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ․ մարտերը շարունակվում են ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով ԱԱԾ հայտարարությունը հաքերային հարձակման ենթարկված կայքերի աշխատանքների կարգավորումների վերաբերյալ Ադրբեջանի զինուժը հանցագործությունները կատարել է ազգային ատելության հողի վրա. ՀՀ դատախազություն ՏԵՍԱՆՅՈՒԹ. ադրբեջանցի տանկիստն օդ է թռչումՀՀ գործող և նախորդ պատերազմի վետերան օդաչուները և ավիացիոն մասնագետները հանդես են եկել հայտարարությամբ
Ամենադիտված